ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արփինե Աշոտի Հովհաննիսյան
2000 թ. ավարտելով Վ. Տերյանի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտել է 2006թ. գերազանցության դիպլոմով (2004 թ.` բակալավրիատ, 2006 թ.` մագիստրատուրա): Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա որպես քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

2009 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2009 թ. ընդունվել է աշխատանքի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես դասախոս:

2010 - 2012 թթ. որպես ասիստենտ:

2013 թ-ից` որպես դոցենտ:

2003 - 2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչությունում, որպես առային կարգի, այնուհետև որպես առաջատար մասնագետ:

2007 - 2008 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ:

2008 թ. մայիսից մինչև հոկտեմբեր աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, որպես աշխատակազմի ղեկավարի օգնական:

2008 - 2011 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

2008 թ. մասնակցել է «Գենդերային կրթությունը որպես քաղաքացիական կրթություն և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործոն» գենդերային դպրոցի դասընթացներին:

2009 թ. Ստրասբուգում մասնակցել է «Եվրոպայի Խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը իրավունքի գերակայության և ժողովրդավարության մեջ» թեմայով սեմինարին:

2009 թ. Բեռլինում մասնակցել է «Կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրավական համագործակցություն. հնարավորություններ Հարավային Կովկասում» թեմայով համաժողովին:

2010 թ. ԱՄՆ-ում մասնակցել է վերապատրաստման դասընթացների:

2013 թ. Տոկիոյում մասնակցել է Ազգաբնակչության զարգացման ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված վերարտադրողական առողջության և բնակչության ծերացման հիմնախնդիրներին:

Թեկնածուական ատենախոսության թեմա` «Անշարժ գույքը որպես քաղաքացիական իրավահարաբերությունների օբյեկտ»:

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը ընդգրկում է անշարժ գույքի, քաղաքացիաիրավական պայմանագրերի, գործարարական գործունեության պետական կարգավորման, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի իրավական կարգավորման մի շարք հիմնահարցեր:

(+374 60) 71-02-52
(ներքին 12-52)