ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Արտուշ Ապրեսի Ղուկասյան
Կրթություն
1975 - 1980 թթ. ԵՊՀ, Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ
1981 - 1984 թթ. ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի իստ. ասպիրանտ

Գիտական աստիճան
Թեկնածուական` «Մանիպուլյացիոն ռոբոտների դինամիկայի ուսումնասիրությունը առաձգական հատկությունների հաշվառումով», 1984 թ., Մոսկվա, ԽՍՀՄ ԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ
Դոկտորական «Բացարձակ պինդ և առաձգական օղակներով մանիպուլյացիոն Ռոբոտների շարժումների ղեկավարում և օպտիմիզացիա», 1996 թ., Մոսկվա, ԽՍՀՄ ԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1975 - 1981 թթ. ԵՊՀ, Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ
1981 - 1984 թթ. ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի իստ. ասպիրանտ
1984 - 1988 թթ. ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի իստիտուտի գիտաշխատող
1988 - 1999 թթ. ԵՊՀ Տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտ
1994 - 2002 թթ. ԵՊՀ Տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ
2002 - 2010 թթ. Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր
2010 թ-ից առ այսօր ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ

Կարդացվող դասընթացներ
Տեսական մեխանիկա, օպտիմալ ղեկավարում, մանիպուլյացիոն ռոբոտների մեխանիկա և օպտիմալ ղեկավարում, օպտիմալ ստաբիլիզացիայի տեսություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Տեսական մեխանիկա, մանիպուլյացիոն համակարգերի մեխանիկա և ղեկավարում, ղեկավարման տեսություն, բարձրագույն կրթական համակարգի կառավարման հիմնահարցերը

Մասնակցությունը դրամաշնորհների
1998 - 2010 թթ. Պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմայի ղեկավար

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
«020-մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, 2004 - 2010 թթ.
«047-մեխանիկա» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ,
ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» գիտական հանդեսի,
ԼԳՀ ԿԳՆ «Կրթությունը և գիտությունը Արցախում» գիտամեթոդական և գիտահանրամատչելի պարբերական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Գիտական տեղեկագիր» և «Հայագիտական հանդես» պարբերականների խմբագրական խորհուրդների նախագահ (2004 - 2010 թթ.)
«Մանկավարժության և հոգեբանույթնա հիմնախնդիրներ» միջբուհական կոնսուրցիումի գիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ (2009 - 2010 թթ.)

Պարգևներ
ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալ, ՀՀ վարչապետի շնորհակալագիր, Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ (2005 թ.), Սոկրատեսի անվան միջազգային պարգև /Իսպանիա/` ժամանակակից հասարակության ինտելեկտուալ զարգացման գործում անձնական ներդրման համար, Վիկտորիա թագուհու անվան միջազգային պարգև (Մեծ Բրիտանիա)` պատվի, արժանապատվության և բարեխղճության համար (2006), Անանիա Շիրակացու անվան մեդալ (2007)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը