ԱՇՈՏ ԳԱՐԵԳԻՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրագետ-պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1903թ. հունվարի 31-ին Վայոց ձորի Կեչուտ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Նախիջևանի հայկական դպրոցում, ապա 1916-1917թթ. սուլորել էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1920-1926թթ. Ա.Աբրահամյանն աշխատել է Վայոց ձորի Խաչիկ գյուղում որպես հոգևոր հովիվ: 1933թ. ավարտել է ԵՊՀ պատմատնտեսագիտական ֆակուլտետը, 1937թ. Մոսկվայի ԽՍՀՄ Կենտգործկոմին կից ասպիրանտուրան : Նույն թվականին պաշտպաանել է թեկնածուական ատենախոսություն :
Մասնակցել է Հայրենական պատերազմին: 1948թ. Անանիա Շիրակացուն նվիրված ուսումնասիրությունների շարքի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, մեկ տարի անց` պրոֆեսորի կոչում:
1944-1949թթ. ղեկավարել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության, իսկ 1968-1974թթ. հնագիտության և աղբյուրագիտության ամբիոնները: 1944 և. 1949-1954թթ. խմբագրել է «էջմիածին» ամսագիրը: 1938-ից, փոքր ընդմիջումներով, մինչև կյանքի վերջը ԵՊՀ պատմության ֆակուլտետում վարել է հայ ժոդովրդի պատմության, աղբյուրագիտության և հնագիտության դասընթացներ:
Ա. Աբրահամյանը ծավալել է նաև հասարակական ակտիվ գործունեություն: 1944թ. պետական հատուկ հանձնարարությամբ գործուղվել է Իրան, Իրաք, Լիբանան, Պաղեստին, Եգիպտոս սփյուռքահայության շրջանում հանգանակություն կազմակերպելու «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունն ստեղծելու համար: 1945-1946թթ. մեծ աշխատանք է տարել Մերձավոր Արևելքի երկրներում հայրենադարձությ ունը կազ֊մակերպելու գործում:
Ա. Աբրահամյանի գրչին են պատկանում շուրջ 250 հոդված, երկու տասնյակից ավելի մենագրություններ, որոնցից հիշարժան են «Անանիա Շիրակացու մատենագրությունը» (Եր., 1944), «Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը» (Եր., 1956), «Հայ գրի և գրչության պատմություն» (Եր., 1959), «Եղիա Կարնեցու «Դիվանը» (Եր., 1967), «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի սլատմության», հ. 1 (Եր., 1963), հ.2 (Եր., 1967) գործերը:
Ա.Աբրահամյանը գիտական զեկուցումներով հանդես է եկել միջսզգային և միութենական գիտաժողովներում (Դելի, Պրահա, Մոսկվա, Թբիլիսի, Բաքու և այլ):
1963թ. Ա.Աբրահամյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է մարտական և աշխատանքային գերազանցության մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով:
Վախճանվել է 1983թ. ապրիլի 30-ին Երևանում: