ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ


Ծնվել է 1941թ. մարտի 4-ին Երևանում: 1958թ. ավարտել է թիվ 72 դպրոցը, 1962թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1977թ.` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: 1963-1966թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

1968թ. Բ.Հարությունյանը պաշտպանել է թեկնածուական, 1993թ.` դոկտորական ատենախոսություն: 2005թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

1966թ. Բ.Հարությունյանը եղել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի լաբորանտ, 1967-1994թթ.` դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, 1994-ից` պրոֆեսոր, 1970-1971թթ.` ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան, 1985-1988թթ.` Երևանի համալսարանի հրատարակչության տնօրեն, 1993-2003թթ.` պատմության ֆակուլտետի դեկան, 1997-2000թթ.` նաև Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ: 2003-ից նա հայոց պատմության ամբիոնի վարիչն է, իսկ 2007-2008թթ. եղել է նաև ՀՀ ԳԱԱ նախագահության ակադեմիկոսքարտուղար:

Բ.Հարությունյանը հեղինակ է 3 մենագրության, 5 ուսումնամեթոդական աշխատանքների, շուրջ 100 գիտական հոդվածների և 250 քարտեզների: Կարևոր աշխատություններն են` ««Աշխարհացոյցը» և չորս Հայքերի խնդիրը» (Եր., 1997), «Հայաստանի, հայիրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (մ.թ.ա. VIIVI դդ.)» (Եր., 1998), «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի» (մաս Ա, Եր., 2001), Հայոց պատմության ուսումնական ատլասի Ա և Բ հատորները (2003, 2008): Խմբագիրն ու համահեղինակ է Ազգային ատլասի Բ հատորի (Եր., 2008), դպրոցական դասագրքերի (Եր., 2007-2008) և այլն:

1994թ. Բ.Հարությունյանը դասավանդել է Բեյրութի համազգային հայագիտական բարձրագույն դպրոցում, իսկ 1995-1996թթ.` ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում: Բոստոնի ազգային արխիվում և Ֆրանսիայի Մոնպելիե 3 համալսարանում (1992, 2002, 2008) զբաղվել գիտահետազոտական աշխատանքով:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 6 ատենախոսություն:

Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Լոս Անջելես, Բոստոն, Մոնպելիե, Բեռլին, Աշխաբադ, Երևան, Ստեփանակերտ, Թեհրան, Սպահան:

2006թ. Բ.Հարությունյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը