Տեր Անուշավան եպս Ժամկոչյան
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ծնվել է 1971 թ. նոյեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Էջմիածնի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:
1989 - 1994 թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառ «Մովսես Ջուղայեցու «Ժողովածու ի պետս բանասիրաց» թեմայով:
1993 թ. ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1995 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի, և ծառայության նշանակվել Մայր Տաճարում որպես լուսարարապետի օգնական:
1994 - 1998 թթ. որպես ազատ ունկնդիր ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, միաժամանակ Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդել է եկեղեցական երաժշտություն:
1998 - 2000 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ երաժշտական կրթություն է ստացել Գերմանիայի Զաքսն-Անհալթի Հալլը-Զաալը քաղաքի Ավետարանական երաժշտական բարձրագույն դպրոցում` ստանալով վոկալ բաժնում ուսումնառության վկայական:
2000 - 2001 թթ. Հալլը-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանում ուսանել է գերմաներեն և ստացել լեզվի իմացության սերտիֆիկատ:
2001 թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պաշտպանել է վարդապետական թեզ` «Կոմիտասը և Հայ Եկեղեցին» թեմայով:
2001 - 2002 թթ. ընդունվել է Հալլը-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի իրավաբանության ֆակուլտետ` մասնավորապես մասնագիտանալով պետական եկեղեցական իրավունքի բնագավառում:
2002 - 2004 թթ. Վեսթֆալընի Վիլհելմի համալսարանում ուսանել է եկեղեցու կանոնական իրավունք:
2003 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հայ Եկեղեցու իրավունքի հիմունքները 4-20-րդ դարերում. պատմաաստվածաբանական ուսումնասիրություն» թեմայով` 2004 թ. ստանալով կանոնական իրավունքի լիցենզիա ակադեմիական աստիճանի վկայական:
2004 թ. օգոստոսի 20-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ`շարունակելով դասավանդումը Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2005 թ. հոկտեմբերից նշանակվել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան:
2006 թ. նոյեմբերի 19-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: