Հոկտեմբերի 3-ին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակած գրքերի ցուցահանդեսը:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքերով հանդես եկան Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՊՀ պրոֆեսոր Արման Կիրակոսյանը, Համայնքային վարչության ատենապետ Վահագն Ամիրջանյանը, Ավստրիայի Հայ առաքելական համայնքի հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը և այլք:
Միջոցառմանը ներկա էին նաև Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, այդ թվում ՝ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:
ԵՊՀ գրահրատարակչական գործունեությունը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, որից հետո ներկաները դիտեցին ԵՊՀ վերջին տարիների ձեռքբերումների մասին պատմող տեսաֆիլմ:
Միջոցառման մշակութային հատվածում հանրաճանաչ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը հանդես եկավ հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների ներկայացմամբ:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի Հայ Առաքելական համայնքի վարչությանը, հատկապես ՝ Սուսաննա Գևորգյանին միջոցառման կազմակերպմանն ունեցած ակտիվ մասնակցության համար:
Մեզ հետ զրույցոմ Կարեն Գրիգորյանը փաստեց, որ հրատարակչության կողմից հրատարակված գրքերը ցուցադրվել են նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության լեգենդար գրադարանում:
Նշենք նաև, որ ԵՊՀ հրատարակչությունը հոկտեմբերի 11-ից 15-ը մասնակցելու է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին: