ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Դավիթ Մարատի Սերոբյան
1993 թ-ին ընդունվել և 1997 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1997 - 2001 թթ. աշխատել է ՀՀ Դատախազության համակարգում։ 2001 - 2002 թթ. սովորել է Մոսկվայի տնտեսագիտության պետական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում և աշխատել նույն համալսարանի ֆինանսական և վարչական իրավունքի ամբիոնում որպես ավագ դասախոս։

2002 թ-ին ասպիրանտուրայում ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2005 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, ստացել իրավ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան։

2003 թ-ից աշխատել է քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես դասախոս, 2005թ-ից որպես ասիստենտ, 2011թ-ից դոցենտ։

2011 թ-ին ԵՊՀ խորհրդի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

Թեկնածուական ատենախոսության թեմա. «Բաժնետոմսերի շրջանառության իրավական կարգավորումը արժեթղթերի շուկայում»։

Գիտական ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է արժեթղթերի շուկայի, կորպորատիվ, գործարարական և պայմանագրային հարաբերությունների իրավական կարգավորումը:

(+374 60) 71-02-52
(ներքին 12-52)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը