ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Էդիկ Գարեգինի Մինասյան
Կրթություն (սկսած ԲՈՒՀ-ից)
1974 - 1979 թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետ:
1979 - 1983 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա:

Գիտական աստիճան
1985 թ. Պատմական գիտությունների թեկնածու:
2003 թ. Պատմական գիտությունների դոկտոր:

Աշխատանքային փորձ
1979 - 1982 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի օգնական:
1982 - 1985 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս:
1986 - 1987 թթ. Արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետի ավագ դասախոս:
1987 - 1994 թթ. Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, դոցենտ:
1994 - 2005 թթ. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ:
1999 - 2009 թթ. այժմ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ:
2005 թ - ից Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր:
2009 թ - ի փետրվարից ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան:

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն, հայոց պատմության հիմնահարցեր, հայ դիվանագիտության պատմություն` հին և միջին դարեր, Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը, հատկապես երրորդ հանրապետության պատմությունը, հայ դիվանագիտության պատմության հարցեր:

Մասնագիտական անդամակցություն
«Խնուս» հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալ, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ, «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:

Պարգևներ
Լեռնային Ղարաբաղի ազատության համար մեդալ, ՀՀ վարչապետի հուշամեդալ:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

ԵՊՀ-ում հրատարակված գրքերը