ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԷԴՈւԱՐԴ ՌԱՖԱՅԵԼԻ ԱԹԱՅԱՆ
Լեզվաբան, փիլիսոփա,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Ծնվել է 1932թ. փետրվարի 10-ին Երևանում: 1949-1953թթ. սովորել է Երևանի օտար լեզուների ինստիտուտում:

1956թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան`ընդհանուր լեզվաբանություն մասնագիտացմամբ: 1957 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ-ում: էդ.Աթայանը 1957-1962թթ.եղել է ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս, 1962-1968թթ. ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ավագ դասախոս, 1969-1986թթ. նույն ամբիոնի դոցենտ, 1987-1993թթ՝ լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1993-2001թթ՝ նույն ամբիոնի պրոֆեսոր: 1968-1969թթ. համատեղությամբ ղեկավարել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի լեզվաբանության ամբիոնը:

1965թ. Էղ.Աթայանին շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1984թ.` փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1986թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Էդ.Աթայանը թողել է գիտական ու հրապարակախոսական հարուստ ժառանգություն. բազմաթիվ մենագրություններ և շուրջ վեց տասնյակ հոդվածներ: Առավել արժեքավոր են նրա «Կառուցվածքային շարահյուսության առարկան և հիմնական հասկացությունները» (ռուս., Եր., 1968), «Լեզվական ոլորտի կազմակերպման և գործառման հայեցակերպերը (ռուս., Եր., 1976), «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը» (Եր., 1981), «Լեզու և արտալեզվական իրականություն. գոյաբանական համեմատման փորձը» (ռուս., Եր., 1987), «Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն» (ռուս., Եր., 1992) մենագրությունները: 1980-1990-ականներին նա հանդես է եկել նաև հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներով:

Էդ.Աթայանն զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ` մայրենի լեզվով հնչեցրել է արևմտաեվրոպական և ռուս ականավոր գրողների ու փիլիսոփաների ամբողջական երկեր կամ դրանց հատվածներ, որոնցից շատերն սպասում են տպագրության:

Էդ.Աթայանը հայկական նշանագիտության հիմնադիրներից է:

1999թ. էղ.Աթայանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Վախճանվել է 2002թ. հունվարի 1-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը