ԷԴՈւԱՐԴ ՄԿՐՏՉԻ ՋՐԲԱՇՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1923թ. սեպտեմբերի 24-ին Երևանում: 1941թ. ավարտել է Երևանի թիվ 23 միջնակարգ դպրոցը և մեկնել զինվորական ծառայության: Մասնակցել է Հայրենական պատերազմին, ծանր վիրավորվել է, կորցրել ոտքը: Զորացրվելուց հետո սովորել և 1950թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1954թ. Էդ.Ջրբաշյանը պաշտպանել է թեկնածուական, 1965թ.` դոկտորական ատենախոսություն: 1967թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982թ.` ակադեմիկոս:
1950-1972թթ. Էդ.Ջրբաշյանը դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում: 1972-1985թթ. ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության, 1982-ից` գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը: 1966-1970թթ. նա աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գրականության տեսության բաժնի վարիչ, իսկ 1977-999թթ.` նույն ինստիտուտի տնօրեն: Մեծ է նրա ներդրումը «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակի ստեղծման և հրատարակման գործում:
1953-1954թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962թթ. խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը, իսկ 1967-1977թթ` «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի հիմնադիր խմբագիրն էր:
Էդ.Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների: Նա նախաձեռնել ու խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ:
Նրա առավել կարևոր աշխատություններից են` «Պոետիկայի հարցեր» (Եր., 1976), «Չորս գագաթ» (Եր., 1982), «Թումանյանի պոեմները» (Եր., 1964, 1986), «Գեղագիտություն և գրականություն» (Եր., 1986) մենագրությունները, ինչպես նաև «Գրականագիտության տեսություն» բուհական դասագիրքը, որն ունեցել է մի քանի հրատարակություն:
1956 թվականից եղել է գրողների միության անդամ:
1970թ. Էդ.Ջրբաշյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, ՀԽՍՀ Պետական մրցանակների (1974, 1980): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Կարմիր աստղ» և Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշաններով:
Վախճանվել է 1999թ. օգոստոսի 10-ին Երևանում: