ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Գագիկ Գարուշի Հարությունյան
1970 թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ ուսանել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1973 թ. դասախոսական աշխատանքի է անցել Երեւանի պետական համալսարանում, ապա եղել է ավագ դասախոս, դոցենտ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։

1977 - 1978 թթ. գիտական ստաժավորում է անցել Բելգրադի համալսարանում (Հարավսլավիա)։

1982 - 1987 թթ. աշխատել է տնտեսագետ-դասախոս Հայաստանի կոմկուսի Կենտկոմում։

1987 թ. նշանակվել է Կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ։

1990 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականին՝ ԳԽ նախագահի տեղակալ։

1991 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության փոխնախագահ։

1991 թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. հուլիսը կատարել է նաեւ ՀՀ վարչապետի պարտականությունները։

1996 թ. փետրվարի 6-ին Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ։

1996 - 2009 թթ. ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ։

1997 թ. դեկտեմբերին ընտրվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ, 1997թ. հոկտեմբերից նորանկախ երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների մշտական գործող կոնֆերանսի նախագահող եւ «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ։

1997 թվականից Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ է։

2009 թ-ից սահմանադրական արդարադատության միջազգային կոնգրեսի բյուրոյի անդամ է:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։

1998 թ. նոյեմբերից Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամ է։

1999 թ. մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով։

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

Հեղինակ է՝ 23 մենագրությունների, ինչպես նաեւ 150 գիտական հրապարակումների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)՝ նվիրված տարածաշրջանային զարգացման, պետական կառավարման, հասարակության ժողովրդավարացման, սահմանադրական իրավունքի եւ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին։ Մասնակցել եւ զեկույցներով հանդես է եկել ավելի քան 50 միջազգային գիտական եւ գիտագործնական սահմանադրական իրավունքի եւ, մասնավորապես, սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին վերաբերող համաժողովներում։

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)