ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԳԱՐԵԳԻՆ ԲԱԽՇԻԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մաթեմատիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1902թ. սեպտեմբերի 10-ին Գորիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում: 1929թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1930թ. ընդունվել և 1934-ին ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան:

1934-1936թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան` միաժամանակ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1938թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1938-1941թթ. Գ.Պետրոսյանը ԵՊՀ ռեկտորն էր, կատարում էր նաև տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչի պարտականություններ:

1941թ. Գ. Պետրոսյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել, վերադարձել Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտությունների նորաստեղծ ակադեմիայում որպես նախագահության գիտնական-քարտուղար` այդ պաշտոնում աշխատելով մինչև 1949թ.:

1949-1957թթ. Գ.Պետրոսյանը կրկին ստանձնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը: Նրա ջանքերով համալսարանում հիմնադրվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատմության ամբիոն, որը նա ղեկավարել է մինչև. 1956թ.: 1955թ. Գ. Պետրոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսությո ւն: 1964թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1965թ. ընտրվել է բնագիտության ու տեխնիկայի պատմության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Գիտության պատմության խնդիրներով Գ. Պետրոսյանն զբաղվել է դեռևս 1940-ականներից: Նրա աշխատանքները հիմնականոմ վերաբերում են մաթեմատիկայի, մասնավորապես հայ հին և միջնադարյան մաթեմատիկայի պատմությանը:

Նա ուսումնասիրել և արժևորել է հին ու միջին դարերի հայ մաթեմատիկոսների աշխատություննեը: Դրա արգասիքն են «Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում» (Եր., 1959), «Միջնադարյան Հայաստանի մաթեմատիկայի պատմությունից (հոդվածներ և հրապարակումներ)» (Եր., 1986) հիմնարար աշխատոււնները: Գ. Պետրոսյանը համահեղինակ է նաև «Անանիա Շիրակացու մատենագրոլթյունը» (Եր., 1979) աշխատության, եղել է «Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում» մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը:

1938-1947 և 1951-1955թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, իսկ 1954-1958թթ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1967թ. Գ.Պետրոսյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և բազմաթիվ մեդալներով:

Վախճանվել է 1997թ. դեկտեմբերի 12-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը