ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Գայանե Արշավիրի Սողոմոնյան
Գայանե Արշավիրի Սողոմոնյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքում։

1978 թ. ավարտել է մայրաքաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ. 52 միջնակարգ դպրոցը։

1981 - 1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

2006 - 2009 թթ. սովորել է ՀՀ Կառավարման ակադեմիայի հեռակա ուսուցման հանրային կառավարման ֆակուլտետում։

1987 - 1997 թթ. աշխատել է հ. 133 միջնակարգ դպրոցում՝ մեկ տարի որպես ջոկատավար, ապա՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 1997 - 2000 թվականներին նույն առարկան դասավանդել հ. 139 դպրոցում։

2000 թ. ընտրվել է Երևանի հ. 62 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 2009 թ. հոկտեմբերի 5-ը։

2009 թ. հոկտեմբերի 5-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ։

Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։

Մի շարք գիտական հոդվածների և «Նոր լրագրությունը 19-րդ դարի 80-ական թվականներին» մենագրության հեղինակ է։

2000 թվականից համատեղության կարգով աշխատում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնում՝ որպես դասախոս։

Ամուսնացած է, ունի երեք զավակ, երեք թոռնիկ։

Գայանե Արշավիրի Սողոմոնյանը ծնվել է 1961 թ. օգոստոսի 8-ին Երևան քաղաքում։

ԵՊՀ-ում հրատարակված գրքերը