ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Գեղամ Հարությունի Պետրոսյան
Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ
1958 - 1968 թթ. սովորել է Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը՝ ավարտելով ոսկե մեդալով:
1969 - 1974 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում:
1977 թ. ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա:
1980 թ. աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնում որպես ասիստենտ:
1982 թ. պաշտպանել է թեկնածութական ատենախոսությունը:
1993 թ. ստացել է դոցենտի կոչում,
1993 - 1998 թթ. աշխատել է Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ միջազգային հարաբերություններ մասնագիտության գծով:
2005 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն,
2006 թ-ից Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի պրոֆեսոր:
1998 - 2008 թթ. Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ:
2008 թ-ից՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան:

Կարդացվող դասընթացներ
Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը նորագույն ժամանակներում

Մասնագիտական գործունեությունը
ԵՊՀ խորհրդի և գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական խորհրդի հումանիտար մասնագիտությունների գծով մրցույթային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի անդամ, «Բանբեր Երևանի համալսարանի», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, «Միջազգային հարաբերություններ. Հայկական աշխարհ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ դիվանագիտության պատմության նորագույն շրջանի, հատկապես 1918 - 1920 թթ. ամենաբարդ ու վիճահարույց հարցերի գիտական մշակումն և լուսաբանումը: Հեղինակ է 6 մենագրությունների և ավելի քան 45 գիտական հոդվածների: Գ. Պետրոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն:

Պարգևներ
ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ
ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ
ՀՀ ԱԳՆ հուշամեդալ
ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
ԵՊՀ ոսկե մեդալ
Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ

gegham.petrosyan@ysu.am
(+374 10) 57-72-76
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը