ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Գերասիմ Հարությունի Փանոսյան
Կրթություն
1948 - 1953 թթ. Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ, կենսաբան-ֆիզիոլոգ
1953 - 1956 թթ. Մոսկվայի պետական համալսարան, կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսություն` «Ացետիլխոլին-խոլինէսթերազ համակարգի դերը կմախքային մկանի մկանա-նյարդային սինապսում», 1957, Մոսկվայի պետական համալսարան, հաստատված ՍՍՀՄ ԲՈՀ-ի կողմից
Դոկտորական ատենախոսություն` «Հիստոնների որոշ հատկությունների և ֆունկցիայի ուսումնասիրությունը», 1975, Երևանի պետական համալսարան, հաստատված ՍՍՀՄ ԲՈՀ-ի կողմից
1960 թ. դոցենտի կոչում, ֆիզիոլոգիա մասնագիտությամբ, հաստատված ՍՍՀՄ ԲՈՀ-ի կողմից
1976 թ. պրոֆեսորի կոչում, կենսաֆիզիկա մասնագիտությամբ, հաստատված ՍՍՀՄ ԲՈՀ-ի կողմից

Աշխատանքային փորձ
1956 - 1958 թթ. կրտսեր գիտաշխատող, ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
1958 - 1961 թթ. Երևանի պետական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ
1961 - 1964 թթ. ՍՍՀՄ Բժշկական Ակադեմիայի Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ք. Մոսկվա
1964 - 1977 թթ. (մինչև 1984թ. համատեղությամբ) Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր և վարիչ
1977 - 1978 թթ. Երևանի պետական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
1978 - 1983 թթ. Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի ռեկտոր
1983 - 1986 թթ. ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ք. Երևան
1986 - 1994 թթ. Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ
1997 թ-ից առ այսօր ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ
Գիտահետազոտական աշխատանքների կատարում
1966 - 1967 թթ. Լոնդոնի համալսարանի Չեստեր Բիտիի անվան ուռուցքաբանական ինստիտուտ, Լոնդոն
1972 թ. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Պասադենա, ԱՄՆ
1976 թ. Պորտսմուտի պոլիտեխնիկական ինստիտուտ, Անգլիա
Գիտական աշխատանքների ստացած արդյունքների զեկուցում և քննարկում
Վիսկոնսինյան համալսարան (ք. Մեդիսոն), Ստենֆորդի համալսարան (Կալիֆորնիայի նահանգ), Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան, Տեխասի համալսարան (Հյուստոն), Բեթեզդայի Ազգային առողջաբանության ինստիտուտ, Պենսիլվանիայի համալսարան (Կալտեկ, Պասադենա), Հարվարդի համալսարան, Լոնդոնի համալսարան, Քեմբրիջի համալսարան և այլուր

Կարդացվող դասընթացներ
մոլեկուլային կենսաբանություն, կենսաֆիզիկայի և մոլեկուլային կենսաբանության զարգացման փուլերը

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Քրոմատինի մոլեկուլային կենսաբանություն և կենսաֆիզիկա, քաղցկեղային բջիջների կենսաֆիզիկա և մոլեկուլային կենսաբանություն, ակտիվացված քրոմատինի կառուցվածքն ու ֆունկցիան, կենսաբանորեն ակտիվ նյութերի ազդման մեխանիզմը

Լեզուներ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ
ԵՊՀ «կենսաֆիզիկա», «կենսաքիմիա» և «ռադիոկենսաբանություն» մասնագիտություններով գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի անդամ
«Հայաստանի կենսաբանական հանդեսի» խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ
1970 թ. «Աշխատանքային արիության համար» մեդալ
1981 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
1986 թ. ՀԽՍՀ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի մեդալ և պարգև
2009 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ
2010 թ. ԵՊՀ «Ոսկե մեդալ»
1981 թ. «ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ» կոչում
1997 թ. ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի «պատվավոր վարիչ» կոչում

(+37410) 556549
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը