Գևորգ Երվանդի Բաղդասարյան
Կրթություն
1953 – 1958 թթ. Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժին
Գիտական աստիճան
թեկնածուական –«Գերձայնային գազով շրջհոսելիս անիզոտրոպ թաղանթների և սալերի կայունության խնդիրներ», 1964թ., ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտ
դոկտորական – «Բարակ սալերի և թաղանթների մագնիսաառաձգականության հարցեր», 1978թ., Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ անդամություն – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1990թ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1994թ.
Աշխատանքային փորձ
1958 - 1964 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտումի գիտաշխատող
1964 - 1979 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող
1979 - 1988 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի մագնիսաառաձգականության բաժնի վարիչ
1986 - 1987 թթ. ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
1983 թ-ից մինչ օրս ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր
1988 - 2001 թթ. նշված ամբիոնի վարիչ
1993 - 1995 թթ. ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան
1994 - 1998 թթ. Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր
1998 - 2002 թթ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ
2002 - 2007 թթ. ԵՊՀ ռեկտորի խորհրդական
Կարդացվող դասընթացներ
Սովորական դիֆերենցիալ հավասարումներ
Մասնակի ածանցյալներով հավասարումներ
Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների ինտեգրալ ձևափոխություններ
Ալիքային պրոցեսների մաթեմատիկական մոդելավորում
Տատանումներ և կայունություն
Սինգուլյար ինտեգրալ հավասարումներ և դրանց կիրառությունը ֆիզիկական պրոցեսներում
Հոծ միջավայրերի և ֆիզիկական դաշտերի փոխազդեցության մաթեմատիկական մոդելավորում
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Աշխատանքներն հիմնականում ընդգրկում են հոծ միջավայրի մեխանիկայի հետևյալ ոլորտները.
Տատանումներ և կայունություն: Այս ոլորտում առաջարկված են շերտավոր անիզոտրոպ սալերի և թաղանթների ոչ գծային ստիպողական, պարամետրական և ֆլատերային տատանումների հոտազոտման արդյունավետ հաշվարկային սխեմաներ և անալիտիկ մեթոդներ, որոնց կիրառմամբ ցույց է տրվել.
ստիպողական տատանումներում նոր տիպի ռեզոնանսների հանդես գալը` պայմանավորված ոչ գծայինությամբ հաշվառմամբ;
շրջհոսման մինչկրիտիկական արագությունների դեպքում ստացիոնար տատանումների գոյության հնարավորությունը;
ստորին կրիտիկական արագության գոյությունը և նրա մեծության հաշվման ուղիները:
Կառուցված է հաղորդիչ բարակ մարմիններում փոխկապակցված մեխանիկական և էլեկտրամագնիսական պրոցեսների նկարագրման ու հետազոտման ընդհանուր տեսություն (համահեղինակներ Ս.Ա.Համբարձումյան և Մ.Վ.Բելուբեկյան): Ձևակերպված են մաթեմատիկական ֆիզիկայի համապատասխան նոր խնդիրների դրվածքները և այդ հիմքի վրա ի հայտ են բերված մի շարք նոր երևույթներ` պայմանավորված հոծ միջավայրերի և տարբեր բնույթի ֆիզիկական դաշտերի փոխազդեցությամբ: Դրանցից են.
պարամետրական ռեզոնանսի հնարավորության բացառումը;
վտանգավոր ֆլատերային տատանումների մարումը;
տատանման հաճախության էական մեծացումը;
ստիպողական տատանումների ամպլիտուդի էական փոքրացումը հաստատուն մագնիսական դաշտի օգնությամբ;
“մխոցային տեսության” հայտնի բանաձևի ընդհանրացումը;
ստիպողական և պարամետրական տիպի ռեզոնանսային տատանումների գրգռման հնարավորությունը ոչ ստացիոնար մագնիսական դաշտի օգնությամբ;
տարբեր բնույթի ստիպողական և պարամետրական տատանումների վարքի ղեկավարումը հաստատուն մագնիսական դաշտի միջոցով;
ոչ գծային մագնիսաառաձգական տատանումների ամպլիտուդա-հաճախականություն կապի օպտիմալ կառավարումը ստացիոնար մագնիսական դաշտի առկայությամբ, և այլն:
Կատարված է նաև ստացված հիմնական տեսական արդյունքների փորձնական ստուգումը: Այս հետազոտությունները և նրանց արդյունքները հիմք են հանդիսացել նրա երեք մենագրությունների համար, որոնք լույս են տեսել Մոսկվայում ՙՆաուկա՚ հրատարակչության կողմից 1977 և 1996 թ. (համահեղինակներ Ս.Ա.Համբարձումյան, Մ.Վ.Բելուբեկյան և Ս.Ա.Համբարձումյան) և Երևանում ԵՊՀ հրատարակչության կողմից 1999 թվականին:
Ալիքային պրոցեսներ: Այս ոլորտում մշակվել են պյեզոմագնիսական և մագնիսաստրիկցիոն միջավայրերում մագնիսաակուստիկ փոխկապակցված ալիքների տարածման հետազոտման տեսական հիմքերը:
Ապացուցվել է պյեզոմագնիսական (կամ մագնիսաստրիկցիոն) էֆեկտով պայմանավորված սահքի մակերևութային և ճեղքային նոր տիպի ալիքների գրգռման հնարավորությունը:
Հայտնաբերված է նաև ուղեկցվող մակերևութային տատնումների գոյության հնարավորությունը, որը թույլ է տալիս ակուստիկ ալիքները մի պյեզոմագնիսական միջավայրից հաղոդել մի այլ պյեզոմագնիսական միջավայր` առանց մեխանիկական կոնտակտի:
Առաջարկված են ստացիոնար և ոչ ստացիոնար մագնիսական դաշտերում գտնվող գերհաղորդիչ և մագնիսապես փափուկ ֆերոմագնիսական մարմինների, մասնավորապես բարակ սալերի ամրության, կայունության և տատանումների պրակտիկ նշանակություն ունեցող կարևոր խնդիրների մաթեմատիկական մոդելավորման և լուծման մեթոդներ: Այս հետազոտությունները և նրանց արդյունքները հիմք են հանդիսացել նրա չորրորդ մենագրության համար, որը լույս է տեսել Երևանում ԵՊՀ հրատարակչության կողմից 2006 թվականին: (համահեղինակ Զ.Ն.Դանոյան):
Կարևոր արդյունքներ են ստացվել նաև մագնիսական դաշտի ազդեցության տակ դեֆեկտ պարունակող մարմինների ամրության և քայքայման վերաբերյալ: Ցույց է տրված, որ մագնիսաառաձգական լարումները և ինդուկցված մագնիսական դաշտն ունեն արմատի տիպի եզակիություն ճաքի ծայրում: Որոշված է նշված մեծությունների կոնցենտրացիայի գործակիցը կախված նյութի ֆիզիկամեխանիկական հատկությունները բնորոշող պարամետրերից` այդ թվում տարածության նյութի մագնիսաստրիկցիայի գործակիցներից և արտաքին մագնիսական դաշտի լարվածության մեծությունից:
Ճաքերով հոսանքակիր սալի լարվածադեֆորմացիոն վիճակի ուսումնասիրմանը նվիրված հետազոտությունում ցույց է տրված, որ ջոուլյան տաքացման հետևանքով ճաքերի շրջակայքում ջերմաստիճանը դառնում է խիստ անհամասեռ և այն էապես կախված է ճաքերի դասավորվածություններից և չափերից: Ցույց է տրված, որ ճաքերի շրջակայքում առաջանում են սեղմող լարումներ, որոնք էլ իրենց հերթին, կարող են բերել դիտարկվող սալերի լոկալ անկայունություն:
Ուսումնասիրված է ճաքերով հոսանքակիր սալում ալիքների դիֆրակցիայի խնդիրը: Հարցը բերված է ռեգուլյար մաս ունեցող կորիզով սինգուլյար ինտեգրալ հավասարումների համակարգի լուծմանը: Համակարգը լուծվել է թվային մեթոդով: Ստացված թվային լուծումների անալիզը ցույց է տվել, որ ա) ծռող մոմենտի ինտենսիվության գործակիցը մոնոտոն նվազող ֆունկցիա է հոսանքի խտությունից և բ) բավականին փոքր խտությամբ էլեկտրական հոսանքը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ ճաքի շրջակայքում մագնիսաառաձգական լարումների վարքի վրա:
Մասնակցությունը դրամաշնորհների
FP7 Exchange grant 2012 – 2014
Լեզուներ
Հայերեն (մայրենի լեզու), ռուսերեն (ազատ), անգլերեն (կարդում եմ)
Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԳԱԱ «Զեկույցներ» հանդես, «ՀՀ ԳԱԱ Մեխանիկա ամսագիր», Լվովում հրատարակվող «Математические методы и физико-механические поля» ամսագիր, «Հայկական բանակ» հանդես, «Տեսական և կիրառական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեի» անդամ, «ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտական խորհդի» անդամ, «Մեխանիկայի գծով դիսերտացիաների պաշտպանության խորհրդի» անդամ, «ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի խորհրդի»անդամ, «ԵՊՀ գիտական խորհրդի» անդամ, «ԵՊՀ կառավարման խորհրդի» անդամ
Պարգևներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալ
ՀՀ ԳԱԱ Վաստակագիր
ՀՀ վարչապետի ոսկե մեդալ
ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ
gevorgb@ysu.am
(+374 10) 55-29-64