ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ԳԵՎՈՐԳ ԲԱԳՐԱՏԻ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1920թ. մայիսի 5-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1937թ. ավարտել է Երևանի թիվ 19 դպրոցը: 1937-1941թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 1941-19458թթ. ծառայել է բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Զորացրվելուց հետո կատարել է կոմերիտական ու կուսակցական ղեկավար աշխատանք. 1948-1950թթ. եղել է Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, 1951-1954թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմլենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ԽՄԿԿ պատմության բաժանմունքի վարիչ, 1968-1977թթ.` նույն մասնաճյուղի տնօրեն, 1954-1961թթ.` Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1961-1968թթ.` ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:

1948թ. Գ.Ղարիբջանյանը պաշտպանել է թեկնածուական, 1955թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1957թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1965թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971-ին՝ ակադեմիկոս: 1977-1982թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1985ից մինչև կյանքի վերջը ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնը:

1947-1999թթ. նա դասախոսել է ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում: Գ.Ղարիբջանյանը եղել է գրողների և ժուռնալիստների միության անդամ:

Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատությունների և հրապարակախոսական հոդվածների: Կարևոր են «Լենինը և Անդրկովկասը» (մաս 13, Եր., 1970 1975), «Ստեփան Շահումյան» (Եր., 1978), «Ալեքսանդր Մյասնիկյան» (Եր., 1976), «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» (Եր., 1986), «Ավարայրից մինչև Սարդարապատ» (Եր., 1985), «Ժողովրդական հերոս Անդրանիկը» (Եր., 1990) գրքերը:

Եղել է ԽՄԿԿ 22-րդ և 23-րդ համագումարների, ԽՍՀՄ VIVII, ՀԽՍՀ VIIIIX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1954-1981թթ.` ՀԿԿ ԿԿ անդամ, 1966-1969թթ.՝ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու:

1968թ. Գ.Ղարիբջանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի (2), «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, Խ.Աբովյանի անվան և այլ մեդալներով:

Վախճանվել է 1999թ. դեկտեմբերի 28-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը