ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Գևորգ Վոլոդյայի Պետրոսյան
1990 թ-ին ընդունվել և 1995 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1995թ-ին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ:

1998 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ձեռնարկության ղեկավարի պատասխանատվությունը աշխատանքային օրենսդրության խախտման համար» թեմայով և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1996 թ-ից առ այսօր իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թ-ից` նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները:

1996 թ-ին նշանակվել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:

2002 - 2005 թթ. աշխատել է Վանաձորի հայ-ռուսական միջազգային համալսարանում` որպես հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ:

2004 - 2005 թթ. աշխատել է Երևանի Նոր-Նորք համայնքի թաղապետի աշխատակազմի ղեկավար:

2007 թ-ի դեկտեմբերից առ 2008 թ-ի հուլիս ասիսները զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետի, իսկ 2009 թ-ի մայիս-նոյեմբեր ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

1998 թ-ից ՀՀ իրավաբանների միության անդամ է:

Գիտական ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է աշխատանքի իրավունքի պատմական աղբյուրների վերլուծությունը, աշխատանքային հասարակական հարաբերությունների կարգավորման միտումները, աշխատանքային պայմանագրերի կնքման, կատարման և դադարեցման, գործատուների պատասխանատվության, աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատանքային վեճերի քննարկման վերաբերյալ հարցերը:

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը