Գոնսալո Գուարչ
Իսպանացի հանրաճանաչ գրող, ճարտարապետ և քաղաքաշինարար Գոնսալո Հ. Գուարչը ծնվել է 1945 թվականին, Բարսելոնում: Ներկայումս բնակվում է Իսպանիայի Ալմերիա նահանգի Ագուադուլսե քաղաքում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Հանդիսանում է Ալմերիայի ճարտարապետների բյուրոյի և Ալմերիայի ուսումնասիրությունների ինստիտուտի անդամ: Անդամակցում է նաև Հայաստանի գգրողների միությանը պատվավոր անդամի կարգավիճակով:
Գ.Գուարչը հեղինակ է 28 գրական-գեղարվեստական ստեղծագործությունների, որոնցում արտահայտում է իր խոր վրդովմունքն ու ընդվզումը մարդկության դեմ թույլ տրվող ոճիրների` ցեղասպանությունների, պատերազմների և բռնապետությունների դեմ: Բավական է հիշատակել նախկին Հարավսլավիայի երեք կարևոր էթնոսների` բոսնիացիների, սերբերի ու խորվաթների միջև ծագած հակամարտության զոհերին նվիրված նրա հուզումնալից ու ցնցող «Երեք կանանց պատմությունը», բռնությունը պախարակող «Դրախտի դռները», «Քրդական պատվիրանը», «Բռնակալների կղզին» և «Շալոմ սեֆարդ» ծավալուն ստեղծագործությունները: Մեր ժամանակի առաջավոր և նշանավոր մտածողները մեծ գնահատականի են արժանացրել նրա գրական վաստակը:
Գ. Գուարչն իր խոր ցասումն արտահայտել է նաև Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության իրագործած հրեշավոր ծրագրի`հայ ժողովրդի ցեղասպանության հանդեպ:
Հայ ժողորդին նվիրված նրա եռագրության առաջին գիրքը` «Հայկական տոհմածառը» վեպի համար նրան շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Եռագրությունը բաղկացած է «Հայկական տոհմածառ», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը» մասերից: Սա մի երկասիրություն է, որի դժոխային դեպքերի նկարագրությունը հասու է միայն Դանթեի գրչին: Նա լավ է ուսումնասիրել հայկական հարցը, Եղեռնի ընթացքը, Եվրոպայի լռությունը: Ժամանակին, երբ ստեղծվեց Իթթիհադ կոչվող նորաստեղծ կուսակցությունը, այն համոզմունքն էր տարածված, որ շուտով տիրելու է ազատություն ու հավասարություն: Մարդիկ սպասում էին և սպասում, որ կգան լավ օրեր: Կային և թերահավատներ` իմանալով թուրքերին:
Առաջին մասը` «Հայկական տոհմածառը», նվիրված է հայ ժողովրդին, որ ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռվելով, ուժ ու եռանդ է գտել իր մեջ ապրելու և հարատևելու իր կամքն ու զորությունը Գուարչը ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Եղեռնի դրդապատճառները` հայատյացությունը, երկիրը գյավուրներից մաքրելու մարմաջը, նրանց ունեցվածքին տիրանալու անհագուրդ ցանկությունը:
Երկրորդ` «Հայոց կտակ» վեպին, որն ընդգրկում է այն ժամանակահատվածը, երբ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերն ամենազազրելի եղանակով դավեր նյութեցին, հորինեցին, ծրագրավորեցին ու հրահրեցին հայոց ցեղասպանությունը: Գրքում հիշատակված հիմնական փաստերը, իրադարձություններն ու վայրերն իրական են: Իրական են նաև տեղի ունեցած հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի տեղահանությունները, զանգվածային սպանդներն ու դրանք իրագործող Իթթիհադի կոմիտեի արատավոր քաղաքական ուժերը, ովքեր գործադրեցին մարդկության դեմ ամենավայրագ ոճիրներից մեկը, որոնք ինչպես գիտենք վաղեմության ժամկետ չունեն: Նա մեծ ընդվզումով է անդրադառնում Եվրոպայի անտարբերությանը կատարված ողբերգության նկատմամբ:
Երրորդ գիրքը` «Սպիտակ լեռը», նվիրված է Լիբանանի Պետության ստեղծմանը 1909 - 1935 թթ.: Այս պատմությունը կարդալով` ընթերցողը մեկ անգամ ևս համոզվում է, որ թուրքի անցած վայրը ավերակ է դառնում, իսկ տեղաբնակ ժողովուրդը` ոչնչանում: Հայերի դեմ գործած ոճիրները, իրենց դարավոր ատելության և հողերը բռնագրավելու պատճառով, ի հայտ են գալիս յուրաքանչյուր քայլափոխի:
«Հայկական տոհմածառը» երկի համար Գուարչին շնորհվել են` ՀԲԸՄ Կարպիս Փափազյան մրցանակ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում և ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգև`Ոսկե հուշամեդալ: 2013 թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով:
Գոնսալո Գուարչը հսկայածավալ աշխատանք է կատարել, փաստեր հավաքել իր երեք գեղարվեստափաստագրական վեպերի համար, հաջողությամբ կատարել այդ դժվարին գործը և հաստատելով այն միտքը, որ ոճրի ու նախճիրի դատապարտումը միայն հայի գործը չէ, այլ ցանկացած բանական մարդու` ինչ ազգի էլ պատկանելիս լինի: Ուստի իսպանացի գրողի անձնվեր գործունեությունը արժանի է մեծարման, բարձրագույն հարգանքի ու Երևանի Պետական Համալսարանի կողմից արժանանալու գիտության պատվավոր դոկտորի կոչման (Honoris Causa):