Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան
1994 թ-ին ավարտելով Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցը` ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1999 թ-ին գերազանցության դիպլոմով: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա որպես քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ: 2002 թ-ին պաշտապել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2002 թ-ի հոկտեմբեր ամսից ընդունվել է աշխատանքի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես դասախոս, իսկ 2003 թվականի սեպտեմբեր ամսից` որպես ասիստենտ:
1999 թ-ի հուլիս 25-ից դեկտեմբերի 25-ը ԵՊՀ իրավաբանական և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետների միջև գործող համագործակցության շրջանակներում Կրթությամբ զարգացման ակադեմիայի հովանավորությամբ Բերկլիի համալսարանում անցել է վերապատրաստում և լսել դասախոսություններ «Միջազգային առևտրային իրավունք» թեմայով:
2000 թ-ի հունիսի 11-ից 25-ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հովանավորությամբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող Կենտրոնական Եվրոպական համալսարանում լսել է դասախոսություններ «Միջազգային արբիտրաժային իրավունք» թեմայով:
2004 թ-ի սեպտեմբերի 1-ից 2005 թ-ի հունվարի 31-ը ԱՄՆ Կրթությամբ զարգացման գործակալության հովանավորությամբ իրականացվող «Իրավաբանական ֆակուլտետների երիտասարդ դասախոսների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում` որպես դասախոս, Գրիգոր Բեքմեզյանը մասնագիտական վերապատրաստում է անցել Նիդերլանդների թագավորության Ուտրեխտ քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` միաժամանակ լսելով դասախոսություններ «Օրենքը և տնտեսագիտությունը» թեմայով:
Թեկնածուական ատենախոսության թեմա. «Անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը»:
Գիտական ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է արտապայմանագրային իրավահարաբերությունների, պայմանագրերի, օտարերկրյա ներդրումների, կորպորատիվ կառավարման իրավական կարգավորման մի շարք հիմնախնդիրներ:
(+374 60) 71-02-52
(ներքին 12-52)