ԳՐԻԳՈՐ ԱՅՎԱԶԻ ՂԱՓԱՆՑՅԱՆ
Հայագետ-լեզվաբան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1887թ. հունվարի 1-ին Աշտարակում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել գիմնազիա, որն ավարտելուց հետո սովորել է տեղի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայվրացական բանասիրության բաժնում:
1913թ. Գ.Ղափանցյանը, ավարտելով համալսարանը, վերադարձել է Հայաստան ու նվիրվել հայագիտությանը: Մինչև 1918թ. հայագիտական առարկաներ է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ ճեմարանի փակվելուց հետո տեղափոխվել է Երևան:
1918թ. մայիսին նա մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին:
1921թ. Գ.Ղափանցյանը հրավիրվել է ԵՊՀ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը` երկար տարիներ վարելով ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: Համալսարանում դասավանդել է գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն և այս մասնագիտությունների գծով պատրաստել ասպիրանտներ:
1932թ. Գ.Ղափանցյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 1942թ. առանց ատենախոսության պաշտպանության` դոկտորի գիտական աստիճան: 1943թ. նա հաստատվել է ՀԽՍՀ գիտությունների նորաստեղծ ակադեմիայի հիմնադիր անդամ և ընտրվել հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար: 1950-1955թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ Հր.Աճառայանի անվան լեզվի ինստիտուտը:
Գ.Ղափանցյանի գիտական գործունեության արդյունավետ շրջանն ընդգրկում է 1930-1950ական թվականները, երբ պարբերաբար լույս տեսան նրա «Chetto Armeniaca»-ն (Եր., 1931) «Ընդհանուր տարրեր ուրարտերեն և խեթերեն լեզուների միջև» (Եր., 1936), «Խեթական աստվածները հայերի մոտ» (Եր., 1940), «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը» (Եր., 1940), «Արա Գեղեցիկի պաշտամունքը» (Եր., 1945) և շատ այլ աշխատություններ:
Գ.Ղափանցյանը նաև նշանավոր պատմաբան էր ու հնագետ: Նրա լեզվագիտական հետազոտությունները գրեթե միշտ հանգում էին կարևոր պատմական եզրակացությունների, որոնք ամփոփված են մի շարք ծանրակշիռ աշխատություններում: Դրանցից են «Ուրարտուի պատմությունը» (Եր., 1940), «Հայասան հայերի բնօրրան» (ռուս., Եր., 1948), «Հայոց լեզվի պատմություն (հին շրջան)» (Եր., 1961) մենագրությունները:
Գ.Ղափանցյանն զբաղվել է նաև ընդհանուր լեզվաբանության հարցերով, այդ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելով «Ընդհանուր լեզվաբանություն» (Եր., 1937, 1939) գրքում:
1942թ. Գ.Ղափանցյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1956թ. մայիսի 3-ին Երևանում:
Գ.Ղափանցյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնականմանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում: