ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Համլետ Մարտիկի Գևորգյան
Ծնվել է 01.03.1951 թ-ին:

1958 թ. ընդունվել է Մելիք գ-ի միջնակարգ դպրոց:

1968 թ. ավարտել է Մելիք գ-ի միջնակարգ դպրոցը:

1970 - 1972թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1979թ. ԵՊՀ-ի ռազմագիտության ամբիոնում ստացել է լեյտենանտի զինվորական կոչում, ներկայումս ավագ լեյտենանտ է:

1974 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետ:

1979 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ ստանալով փիլիսոփայի որակավորում:

1982 - 1991 թթ. ավագ գիտաշխատող է աշխատել Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտում:

1994 թ. ձևակերպվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում հայցորդ:

1996 թ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող Մասնագիտական խորհրդում (դասիչ՝004) «Դրաստամատ Կանայանի գործունեությունը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2002 - 2011 թթ. դոցենտ է աշխատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) (Պոլիտեխնիկ)պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2010 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող Մասնագիտական խորհրդում (դասիչ՝004) «ՀՅԴ գործունեությունը Արևմտյան Հայաստանում» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի
գիտական աստիճան:

2011 թ-ից առայսօր՝ ՀՊՃՀ Պատմության և քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը