ՀԵՆՐԻ ԳԱԲՐԻԵԼԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽԱՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1903թ. նոյեմբերի 22-իՆ Վանի նահանգի Գավաշ գավառի Պատականց գյուղում: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1928թ.` ԵՊՀ իրավատնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում: 1930-1933թթ. սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում և ստացել փիլիսոփայության պատմաբանի որակավորում:
1933թ. Հ. Գաբրիելյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1922թ. եղել է կոմերտմիության Ղամարլուի շրջանային կոմիտեի, այնուհետև Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար, Հայաստանի Կոմերիտմիության կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, 1923-1933թթ. «Ավանգարդ» թերթի խմբագիր, 1933-1935թթ. Լենինականի ՄՏԿ բաժնի պետի տեղակալ, 1935-1936рр. Երևանի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ ԿԿ կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալ, կուսդպրոցի վարիչ, պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, բուհերի վարչության պետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար, «Գրական թերթի» խմբագիր: Հ. Գաբրիելյանը 1936թ. արժանացել է պրոֆեսորի կոչման: 1937թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր, բայց տարին ավարտել է բանտում ԽՄԿԿ շարքերից հեռացված:
1945թ. Հ. Գաբրիելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1941-1948թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1948-1955թթ. նախ՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ապա նույն ամբիոնի պրոֆեսոր: 1955-1970թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1970-1978թթ.` փիլիսոփայության պատմության և գիտական աթեիզմի ամբիոնի, այնուհետև փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1978-1981թթ. նույն ամբիոնի պրոֆեսոր:
Հ. Գաբրիելյանը հայագիտության կարևորագույն բնագավառների ց մեկի` հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրության սկգբնավորողներից է: Հեղինակ է 100-ից ավելի մենագրությունների, գրքույկների ու գիտական հոդվածների: Դրանցից առավել հիշատակելի են «Հեգելի զարգացման ուսմունքը և մարքսիզմ-լենինիզմը» (Եր., 1934), «Գիտությունը և նրա դերը» (ռուս., Եր., 1956), «Մարքսիստական տրամաբան ությունը որպես դիալեկտիկա և իմացության տեսություն» (ռուս.,Եր., 1963), «Հայ փիլիսոփայական մտքի պատմություն», Հ. 1-4 (Եր., 1956-1965, մեկ գրքով` ռուս., 1972 և հայերեն 1976), «Դավիթ Անհաղթ» (Եր., 1980), «Փիլիսոփայության հանգուցային հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփաների մոտ» (ռուս., Եր., 1981) և այլն:
Հ. Գաբրիելյանը մեծ վաստակ ունի փիլիսոփայական կադրերի պատրատման գործում` երկար տարիներ եղել է փիլիսոփայության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահ, ղեկավարել բազմաթիվ ասպիրանտների, նպաստել ԵՊՀ -ում փիլիսոփայության բաժնի, ապա ֆակուլտետի ստեղծմանը:
1963թ. Հ. Գաբրիելյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Վախճանվել է 1981թ. ապրիլի 10-ին Երևանում: