ՀՈՎՍԵՓ ՄՈՎՍԵՍԻ ԹՈւԹՈւՆՋՅԱՆ
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է 1918թ. սեպտեմբերի 10-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս): 1937թ. ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը, 1940թ.` ֆրանսիական լիցեյը, 1947թ.` Կահիրեի ամերիկյան համալսարանը: 1947թ. Հ.Թութունջյանը հայրենադարձվել է և 1948թ. ընդունվել ասպիրանտուրա:
1956թ. նա Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական, 1967թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1972թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1948-1994թթ. Հ.Թութունջյանն աշխատել է ԵՊՀ-ում: Նրա ջանքերով 1976թ. հիմնադրվել է ԵՊՀ հոգեբանության ամբիոնը, իսկ 1979թ.` ինժեներական հոգեբանության լաբորատորիան: Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և 4 մենագրության նվիրված տարիքային, սպորտային, մանկական ու մանկավարժական , ինչպես նաև ստեղծագործական և փորձարարական հոգեբանությանը: Մենագրություններն են` «Հանրի Վալլոնի հոգեբանական կոնցեպցիան» (ռուս., Եր.,1966), «Երեխայի հոգեբանության հարցեր» (Եր., 1980), «Սովետահայ հոգեբանություն: Ընտիր էջեր» (Եր.,
1988), «Հոգեբանական էտյուդներ» (Եր., 1991):
Հ.Թութունջյանը Ֆրանսիայի հոգեբանական ընկերության, ԱՄՆ-ի մտավոր զարգացման ու հոգեբանական ուսումնասիրությունների ինստիտուտի, Բրազիլիայի Սան Պաուլո մասնաճյուղի գիտական խորհուրդների և ԽՍՀՄ հոգեբանական ընկերության անդամ էր:
Պարգևատրվել է «Ս.Մեսրոպ-Ս.Սահակ» շքանշանով, «Աշխատանքային արիության», Խ.Աբովյանի անվան մեդալներով:
Հ.Թութունջյանը վախճանվել է 1994թ. նոյեմբերի 13-ին Երևանում: