ՀՐԱՆՏ ՍՄԲԱՏԻ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Գրականագետ-քննադատ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս.
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1926թ. սեպտեմբերի 6-ին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում: 1943թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը: 1943-1948թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում: 1951թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:
1952-1955թթ. աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում որպես ավագ խմբագիր:
1955թ. Հ.Թամրազյանը պաշտպանել է թեկնածուական, 1963թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1964թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1968-1980թթ. նա եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության , իսկ 1980-2001թթ.՝ հայ գրականության ամբիոնի վարիչ:
1986թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թդթակից անդամ, 1996թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների և ուսումնասիրությունների, 40 մենագրության, ուսումնական ձեռնարկների, դպրոցական ու բուհական դասագրքերի:
Նրա «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույ֊սի տակ» (Եր., 1962) ուսումնասիրությունը նոր հուն բացեց հայ գրականագիտական մտածողության մեջ:
Հ.Թամրազյանը կարևոր դերակատարություն է ունեցել արևմտահայ քնարերգուների, մանավանդ Մեծ եղեռնին զոհ դարձած հայ բանաստեդծների ստեղծագործության արժևորման, ինչպես նաև 1930-ականներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգման գործում: Նրա ջանքերով են համալսարանում կազմակերպվել «Չարենց֊յան ընթերցումներ և գիտական նստսւշրձանները, որոնց նյութերը հրապարակվել են համանուն յոթ հատորներում:
Գիտության ասպարեզում ցուցաբերած ծառայությունների, ինչպես նաև 9-րդ դասարանի «Հայ գրականություն և դասագրքի վերամշակված հրատարակության համար 1974թ. նա արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի;
Առավել կարևոր մենագրություններն են «Շիրվանզադե. կյանքը և գործը» (Եր., 1961), «Սիամանթո» (Եր., 1964, 1969, 2004), «Հովհաննես Թումանյան. բանաստեդծը և մտածողը» (Եր., 1995), «Հայ քնարերգուներ» (գիրք Ա, Р, Եր., 1999), «Հայ քննադատություն» գրքի երեք հատորները:
1970թ. Հ.Թամրազյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1986թ. պարգևատրվե լ է Ժողովուրդների բարեկամության շքանշանով: 1953 թվականից Հ .Թամրազյանը գրողների միության անդամ էր:
Վախճանվել է 2001թ. փետրվարի 9-ին Երևանում: 2006 թվականից Իջևանի շրջանի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Հրանտ Թամրազյանի անունով: