Հրայր Հովհաննեսի Ղուկասյան
1996 թ-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1999 թ-ին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան քրեական դատավարություն մասնագիտությամբ։
1999 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պաշտպանի դատավարական վիճակը քրեական գործի քննության մինչդատական փուլում» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1999 թ-ից ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։ Մասնավոր փաստաբանական պրակտիկան ներառում է քրեական գործերով պաշտպանությունը և ներկայացուցչությունը։
2000 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստում է անցել ԱՄՆ Սեթըն Հոլլ համալսարանի իրավունքի դպրոցում (Seton Hall University, School of Law):
2000 - 2003 թթ. աշխատել է որպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ, իսկ 2003 թվականից մինչ օրս՝ նույն ամբիոնի դոցենտ։
2003 - 2011 թթ. դասավանդել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում:
2005 - 2009 թթ. եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի գիտքարտուղար
2008 - 2010 թթ. հանդիսացել է «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամ, 2010 - 2012 թթ. նույն խորհրդի նախագահ:
2011 թ-ից ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավարն է։
2014 թ-ի փետրվարից ՀՀ Նախագահի ռեֆերենտ:
Գիտական ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է պաշտպանի դատավարական վիճակը քրեական դատավարությունում, դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման առանձնահատկությունները, մարդու իրավունքների քրեադատավարական պաշտպանությունը, փաստաբանության և փաստաբանական գործունեության հիմնախնդիրները։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)
hghukasyan@ysu.am