ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Կամո Բենիկի Այվազյան
Ես̀ Կամո Բենիկի Այվայզյանս, ծնվել եմ Հայկ. ՍՍՀ Իջևանի շրջանի Լուսաձոր գյուղում, 1959թ. դեկտեմբերի 14-ին̀՝ ծառայողի ընտանիքում:

Հայրս̀ Բենյամին Հարությունի Այվազյանը (ծնվ. 1927 թ.) աշխատել է Լուսաձորի կոլտնտեսության ավտոպարկում որպես ավտոմեխանիկ (այժմ թոշակառու):

Մայրս̀ Ասյա Արշակի Մելքումյանը (ծնվ. 1937 թ.) աշխատել է Լուսաձորի 8-ամյա դպրոցում որպես ուսմասվար (այժմ թոշակառու):

Եղբայրս̀ Կարեն Բենիկի Այվազյանը (ծնվ. 1970 թ.) ապրում և աշխատում է ՌԴ Մոսկվա քաղաքում: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

1965 թ. ընդունվել եմ ծննդավայրիս 8-ամյա դպրոցի առաջին դասարան և ավարտել 1973 թ-ին:

1993 - 1975թթ սովորել և ավարտել եմ ք. Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1976թ. ընդունվել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը և ավարտել 1981թ.-ին̀ «ճարտարապետ-շինարարի»-ի մասնագիտությամբ:

1981 - 1982 թթ. աշխատել եմ Ավտոտրանսպորտի մինիստրության Կոնստրուկտորա-նախագծային բյուրոյում ̀որպես նախագծող- կոնստրուկտոր:

1982 - 1989 թթ. աշխատել եմ ԵրՊի –ում̀ զբաղեցնելով ավագ լաբորանտի, դասախոսի, ավագ դասախոսի, դոցենտի պաշտոններ:

1987 - 1989 թթ. ծառայել են զինված ուժերում որպես սպա:

Զորացրվելուց հետո վերադարձել եմ ԵրՊի և զբաղեցրել իմ նախկին պաշտոնը:

1990 - 1992 թթ. համատեղության կարգով, աշխատել եմ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում̀ (ուսումնարանում) որպես ավագ դասախոս:

1990 - 1993 թթ. սովորել և ավարտել եմ ԵրՊի ասպիրանտուրայի հեռակա ուսուցման բաժինը:

1993 - 1996 թթ. համատեղության կարգով, աշխատել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (ԻՄ)՝ որպես ավագ դասախոս:

1996 թ. պաշտպանել եմթեկնածուական ատենախոսություն Կիև քաղաքում և ստացել տեխն.գիտ.թեկնածուի գիտական աստիճան:

1997 թ. ԵրՊ-ից տեղափոխվել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հիմնական աշխատանքի և նշանակվել մասնաճյուղի Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան և ֆակուլտետը ղեկավարել մինչև 2006 թ.:

2006 թ. նշանակվել եմ ԵՊՀ ԻՄ –ի աշխատակազմի ղեկավար:

2006 - 2014 թթ. ղեկավարել եմ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետը̀ աշխատելով որպես ֆակուլտետի դեկան:

2014 թ. սեպտեմբերին նշանակվել եմ ԻՄ–ի Վարչատնտեսական վարչության պետ և աշխատում եմ մինչ օրս:

Մասնաճյուղի «Ակունք» գիտամանկավարժական հանդեսում տպագրել եմ հոդված, ուսանողների համար հրատարակել եմ մեթոդական ուղեցույց և ուսումնական ձեռնարկ:

Ամուսնացած եմ: Ունեմ երկու տղա և երկու թոռնիկ:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը