ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Լևոն Հովսեփյան
Լևոն Սահակի Հովսեփյան, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ

Ծնվել է 1982 թ. ք. Վանաձորում: 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը, 2005 թ.` ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: 2007 - 2008 թթ. սովորել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:

2012թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ներկայում աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում` որպես ավագ գիտաշխատող: Դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, «Քաղաքական ինստիտուտների և գործընթացների» ամբիոնի ասիստենտ է:

Զբաղվում է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության, ինչպես նաև անվտանգության ու ռազմական ոլորտի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ:

4 մենագրությունների, ավելի քան երեք տասնյակ գիտական ու բազմաթիվ վերլուծական հոդվածների հեղինակ:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը