
Մարիա Իմմակոլատա Մաչոտի
Մարիա Իմմակոլատա Մաչոտին մշակութային գործընթացների գծով սոցիոլոգիայի պրոֆեսոր է: Դասավանդում է քաղաքական գիտությունների, սոցիոլոգիայի, հաղորդակցման ֆակուլտետներում: Ղեկավարում է Հռոմի` Սապիենցայի համալսարանի՝ ներգաղթյալների և փախստականների գծով մագիստրատուրան, որտեղ երկար տարիներ շարունակ աշխատել է իր դոկտորական աշխատանքի վրա՝ սոցիալական տեսության և հետազոտության թեմայով: Հումանիտար գիտությունների, Արվեստի և Միջավայրի գիտությունների Դաշնային համալսարանի փոխնախագահն է: Նրա գրքերը լույս են տեսել Liguori, Guerini և Laterza հրատարակչությունների կողմից: