ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Մաքսիմ Գառնիկի Մանասյան
1975 թ. ավարտել է Կապանի 7 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը:

1980 թ. ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ասպիրանտուրան սոցիալ-տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ:

1987 թ. Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ:

1984 թ-ից աշխատել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում որպես ասիստենտ, 1989 թ-ից որպես դոցենտ:

2009 թ-ին ԵՊՀ-ում պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել է աշխարհագրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2011 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

25 մենագրությունների, բուհական և դպրոցական դասագրքերի, 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Գիտական գործունեության հիմնական ուղղություններն են` բնակչության աշխարհագրությունը, քաղաքների աշխարհագրությունը, սոցիալական աշխարհագրությանը, Աշխարհագրության մեթոդաբանական հարցերը Երևան ք. և ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները:

1990 - 1995 թթ. եղել է Երքաղխորհրդի պատգամավոր:

Եղել է «ՀՀ տարաբնակեցման կատարելագործման հիմնախնդիրները» գիտական թեմայի ղեկավար: 1990 - 1995 թթ. և 2005 թ-ից. Եղել է ՀՀ աշխարհագրական ընկերության փոխնախագահ: 2001 թ-ին հիմնադրել է «Հայք» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը:

Ամուսնացած է ունի 3 զավակ:

Դասավանդում է
Հետևյալ առարկաները`
- Աշխարհագրության հիմունքներ
- Աշխարհագրական հետազոտության մեթոդներ
- Բնակչության աշխարհագրություն
- Երկրագրություն
- Հասարակության տարածքային կազմակերպման հիմունքներ

Մագիստրատուրա
- Աշխարհագրության արդի հիմնախնդիրները
- Հասարակական աշխարհագրության հիմնական տեսությունները
- ՀՀ տարածաշրջանների և քաղաքների զարգացման հիմնախնդիրները
- Տուրիստագիտություն
- Աշխարհաքաղաքականություն