ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Միքայել Արմենի Մալխասյան
Կրթություն
2007 - 2011 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատ
2011 - 2013 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրա
2013 - 2016 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա

Աշխատանքային փորձ
2010 թ-ից մինչև այժմ «Քվանտ» վարժարանում պատմության ուսուցիչ
2012 - 2015 թթ. ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ
2014 - 2016 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս
2016 - 2018 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
2018 թ-ից մինչև այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2018 թ-ից մինչև այժմ «Քվանտ» վարժարանում պատմության ամբիոնի վարիչ
2019 - 2020 թթ․ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2021 թ-ից մինչև այժմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ

Գիտական աստիճան
2016 թ. ԳԱԱ պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում - 17-րդ դարի առաջին կեսին» թեմայով
2018 թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատմագիտության դոցենտի գիտական կոչում

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն-2 (միջին դարեր)
Հայաստանի պատմական աշխարհագրություն
Միջնադարի հայոց պատմության ուսումնասիրման աղբյուրները և մեթոդները
Հայոց պատմության հիմնահարցեր
ՀՀ և հարևան պետությունների ժողովրդագրական պատկերը (պատմական զարգացման միտումներ և արդի իրավիճակ)
Introduction to the Armenian Studies
Medieval History of Armenia

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայաստանի պատմական աշխարհագրություն և ժողովրդագրություն, հայ սփյուռքի պատմություն և աշխարհագրություն

Հրատարակած աշխատանքներ
Հրատարակել է 10 մենագրություն, մոտ 50 հոդված, իր խմբագրությամբ` գիտական պարբերականների շուրջ 30 համար

Մասնակցություն գիտաժողովներին և մասնագիտական վերապատրաստումներին
Զեկուցումներով է հանդես եկել շուրջ 60 գիտաժողովներում, 2010 - 2021 թթ. վերապատրաստվել է Միջազգային բակալավրիատ (IB) համակարգում պատմություն և իմացության տեսություն առարկաների դասավանդման համար

Հասարակական գործունեություն
2010 - 2011 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
2010 - 2012 թթ., 2018 թ-ից մինչև այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2012 - 2015 թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ, ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածուների պատասխանատու խմբագիր
2015 - 2019, 2020 - 2021 թթ․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար
2016 թ-ից մինչև այժմ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամ
2020 թ-ից մինչև այժմ Հայաստանի պատմության թանգարանի գիտական խորհրդի անդամ

Պարգևներ
2006 թ. Աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հաղթող
2007 թ. Պատմության հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող
2011 թ. «ԵՊՀ լավագույն ուսանող-2011», ԵՊՀ բրոնզե մեդալ
2012 թ. ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիր, 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներ
2013 թ. ՀՀ ԿԳՆ վարկածով «ՀՀ լավագույն ուսանող-2012»
2013 թ. «Քաղաքացիական կրթության լավագույն ուսուցիչ» մրցանակ ԵՄ գրասենյակի կողմից
2013 թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի շնորհակալագիր` Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադաներում սաների հաջող ելույթների համար
2016 թ. ԵՊՀ ոսկե մեդալ` համալսարանում ուսանողական գիտական գործունեություն ծավալելու և ՈՒԳԸ աշխատանքների էապես բարելավման հարցում ունեցած նշանակալի ներդրման համար
2017 թ. ՀՀ ԿԳՆ պատվոգիր
2022 թ․ ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականներին «Լավագույն գիտական աշխատանք» համահայկական մրցույթ, «Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգ, 1-ին կարգի մրցանակ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ), անգլերեն (ազատ)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը