ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Միտուշ Մարտինի Թորոսյան
Ծնվել է 1940 թ. դեկտեմբերի 19-ին Ախալքալակի շրջանի Մեծ Սամսար գյուղում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Ախալքալակի Հով. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:

1959 թ-ին ընդունվել և 1964 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, այնուհետև ասպիրանտուրան;

Աշխատել է Հայգլխէներգոյում, որպես ավագ ճարտարագետ, ապա 1981 թ-ից մինչ այսօր ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում որպես դոցենտ:

Հեղինակ է 6 տասնյակ գիտական հոդվածների, քարտեզների, ինչպես նաև դպրոցական դասագրքերի և բուհական ձեռնարկների:

Դասավանդում է հետևյալ առարկաները
• Հայաստանի աշխարհագրություն
• Հայաստանի տնտեսական և սոցիալական աշխարհագրություն
• Հասարակական արտադրության հիմունքներ
• Մագիստրատուրա
• ՀՀ տնտեսության զարգացման հիմնախնդիրները

Ամուսնացած է, ունի 3 զավակ:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը