ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Հովհաննես Օնիկի Հովհաննիսյան
Կրթություն
1987 - 1992 թթ. ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ:
1992 - 1995 թթ. ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրա:
2004; 2010 թթ. դասախոսների որակավորման բարձրացման:
2009 թ. դասախոսների մանկավարժական-հոգեբանական վերապատրաստման դասընթացներ:

Գիտական աստիճան
փիլիսոփայական գիտությունների թեկնածու, 1996թ.
Թեմա` «Վեճը որպես մտավոր հաղորդակցման եղանակ. փիլիսոփայական վերլուծություն»:

Աշխատանքային փորձ
1990 - 1992 թթ. ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, լաբորանտ:
1992 - 1994 թթ. ՀՀ Լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող:
1993 - 1998 թթ. ՀՀ Հեռուստառադիոպետվարչության (հետագայում` ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատարակչության վարչության) հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն` խմբագիր, ապա` գլխավոր մասնագետ:
1996 թ. Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն` ավագ լաբորանտ:
1996 - 2000 թթ. ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն` ավագ դասախոս:
2000 թ-ից մինչ այժմ` ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ:
2003 թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս:
2005, 2006 թթ. ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի` մասնագիտական կրթության հարցերով փորձագետ, ազգային փորձագետների թիմի ղեկավար:
2005 - 2007 թթ. «Վիճաբանության տեսություն և արվեստ: Բնակցային տեխնոլոգիաներ» գիտահետազոտական թեմայի ղեկավար (ՀՀ ԿԳՆ թեմատիկ ֆինանսավորում):
2008 - 2010 թթ. «Հռետորիկայի ժամանակակից հիմնահարցեր» թեմայով գիտահետազոտական թեմայի ղեկավար (ՀՀ ԿԳՆ թեմատիկ ֆինանսավորում):

Կարդացվող դասընթացներ
Տրամաբանություն
Փիլիսոփայություն
Բանավեճի (դիսկուրսի) տեսություն
Հռետորիկայի հիմունքներ
Քաղաքական բանավեճ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Տրամաբանական համակարգեր
Իմացաբանություն և մեթոդաբանություն
Սոցիալական հաղորդակցում
Սոցիալական համակարգեր և փոխակերպում

Մասնակցությունը դրամաշնորհների
ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագիր (UNDP), 2000 թ.
URBAN Institute, 2004 թ.
ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագիր (UNDP), 2005, 2006 թթ.
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, 2010 թ.

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի խորհրդի անդամ;
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մեթոդխորհրդի անդամ;
««Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ;
Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի գլխավոր խորհրդական;
Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտնական քարտուղար;
ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ;
Քաղաքացիական հասարակության աջակցության հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ;
Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի «Ինչպես եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ;
Փաստարկման միջազգային ինստիտուտի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ:

Պարգևներ
Հայոց փիլիսոփայական ակադեմիայի «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» մեդալ, 2007թ.,
Երևանի պետական համալսարանի պատվոգիր, 2009թ., Հայաստանում ֆրանսիական համալսարանի շքանշան 2010թ.,
ՀՀ պաշտպանության նախարարության «Հայաստանի զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ, 2012թ.:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը