ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍԻ ԻՇԽԱՆՅԱՆ
Լեզվաբան, մատենագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է 1922թ. մարտի 9-ին Երևանում: 1939թ. ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին: 1940թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1946թ. շարունակել է ուսումը համալսարանում և ավարտել այն 1949թ.:
1950-1954թթ. սովորել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտի հեռակա բաժնում:
1949-1961թթ. աշխատել է Երևանի Ալ.Մյասնիկյանի անվան հանրային գրադարանում, 1961-1963թթ.՝ Մաշտոցի անվան մատենադարանում: 1956թ. դասավանդել է Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտում:
1962թ. Ռ.Իշխանյանը պաշտպանել է թեկնածուական, 1973թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1978թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1963-1985թթ. եղել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս, ապա` դոցենտ, 1978-ից՝ պրոֆեսոր: 1985-1992թթ. աշխատել է հայոց լեզվի պատմության ամբիոնում: 1991-1995թթ. եղել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն: 1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Ռ.Իշխանյանի հեղինակությամբ լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ ու մի շարք գրքեր, այդ թվում` «Ա.Բակունցի լեզվական արվեստը» (Եր., 1965), «Հայ մատենագիտության պատմություն» (հհ. 13, 19641968), «Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը» (Եր., 1971), «Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն» (Եր., 1978), «Արդի հայերենի շարահյուսություն» (Եր., 1986) մենագրությունները:
Ռ.Իշխանյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին», Խ.Աբովյանի անվան մեդալներով:
Վախճանվել է 1995թ. փետրվարի 6-ին Երևանում: