ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՍԱՀԱԿ ՄԻՐԶՈՅԻ ԲԱԶՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1914թ. հունվարի 13-ին Շատախ գավառի ճնուկ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Միջագետքի հայկական դպրոցներից մեկում: 1921թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան և հաստատվել Արտաշատ գյուղում:

Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո 1928-1932թթ., սովորել է Երևանի բանֆակի ինդուստրիալ ֆակուլտետում, այնուհետև ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետում: 1936-1939թթ. ուսանել է ասպիրանտուրայում: 1942թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1939-1942թթ. Ս.Բազյանը ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ավագ դասախոս էր, 1945-1951թթ՝ բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1951-1957թթ. նույն ֆակուլտետի դեկան, 1947-1951թթ.միաժամանակ՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1940-ականներին «Գրական թեր թի» քննադատության բաժնի վարիչն էր,1939-ից՝ ԽՍՀՄ ԳՄ անդամ, 1960-ից՝ Լենինգրագի ԳՄ խորհրդի անդամ:

Ս. Բազյանը 1969թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1970թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Նա հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների և աշխատությունների. ուշագրավ են «Երեք ուրվագիծ» (Եր., 1941), «Միքայել Նալբանդյան» (Եր., 1955), «Աբովյանի գրական ժառանգությունը» (Եր., 1966), «Աբովյանի բանաստեղծական աշխարհը» (Եր., 1977), «Աբովյանը առակախոս-բանաստեղծ և դրամատուրգ» (Եր., 2005) մենագրությունները: Նա մեծ ջանքեր է ներդրել հայ դասական գրողների երկերի լիակատար ժողովածուների խմբագրման ու հրատարակման գործում
(Հ.Պարոնյան,Րաֆֆի, Հ.Սվաճյան , Ե. Օտյան և այլն):

1970թ. Ս.Բազյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» և այլ մեդալներով ու ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով:

Վախճանվել է 1985թ. հունիսի 26-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը