ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՍԱՀԱԿ ՍԻՄՈՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մանկավարժ, պրոֆեսոր

Ծնվել է 1892թ. դեկտեմբերի 25-ին Զանգեզուրի Տեղ գյուղումմ: Նախնական կրթությունն ստացել է գյուղի ծխական դպլրոցում, իսկ միջնակարգը՝ Գորիսի ուսուցչական սեմինարիայում, որն ավարտելուց հետո մի քանի տարի ուսուցչություն է արել Զանգեզուրի գյուղերում:

1920թ. Ս. Հայրապետյանն ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը և մասնակցել Զանգեզուրի հեղափոխական շարժումներին: 1921թ. աշխատել է որպես Զանգեզուրի գավառային կոմիտեի նախագահ: 1923թ. գործուղվել է Մոսկվա՝ ուսանելու Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում: 1928թ. աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում, ապա ավարտել Երևանի գավառային լուսավորության բաժնի, Լենինականի և Ապարանի շրջանային լուսավորության բաժնի վարիչի պաշ ոնները:

1931-1933թթ. Ս. Հայրապետյանը եղել է ԵՊՀ (այդ թվականներին կոչվում էր մանկավարժական ինստիտուտ) ռեկտոր: 1933թ. ստացել է պրոֆեսորի կոչում և նշանակվել հայկական մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետի դեկան: 1936-ից աշխատելլ է որպես Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի փոխտնօրեն և մանկավարժության ամբիոնի վարիչ:

Վախճանվել է 1943թ. մայիսի 11-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը