ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Սեդա Քերոբի Գասպարյան
Աշխատանքային գործունեություն
1993-մինչև այժմ - Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
1991-1993 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դոցենտ
1989-1991 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի ավ. գիտաշխատող
1985 -1989 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի ավագ դասախոս
1982 -1985 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս
1971-1979 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս
1967-1971 - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի լաբորանտ

Կրթություն
1989-1994 - Դոկտորական ատենախոսության պաշտպանություն "Cравнение как “изъяснение” в интеллективной речи и как средство лингвопоэтического творчества в художественной литературе” թեմայով, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարան, անգլերեն լեզվի ամբիոն
1979-1983 - Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն “Полифония слова в составе фигуры сравнения” թեմայով, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարան, անգլերեն լեզվի ամբիոն
1963-1968 - Երևանի պետական համալսարան, բանասիրության ֆակուլտետ,
1952-1963 - Երևանի Նար-Դոսի անվ. միջնակարգ դպրոց

Դասավանդվող դասընթացներ և հետազոտական աշխատանք
Ակադեմիական անգլերեն. տեսություն և պրակտիկա, լեզվաոճաբանություն, լեզվապոետիկա, գործառական ոճագիտություն, տեքստի մեկնաբանություն, գեղարվեստական տեքստի լինգվոդիդակտիկա
Բակալավրական, մագիստրոսական, թեկնածուական և դոկտորական աշխատանքների գիտական ղեկավարություն և խորհրդատվություն

Թեկնածուական ատենախոսությունների ղեկավարում
1. «Ազգային ինքնության դրսևորումը բրիտանական լեզվամշակույթում» (պաշտպանված է 2011թ.)
2. «Համարժեքության խնդիրը Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկի անգլերեն թարգմանության մեջ» (պաշտպանված է 2010թ.)
3. «Կինոգրախոսությունը որպես տեքսաբանական քննության առարկա» (պաշտպանված է 2010թ.)
4. «Մշակութային պայմանավորվածություն ունեցող տարրերի կառավարումը ոչ մայրենի անգլերեն խոսքում» (պաշտպանված է 2010թ.)
5. «Գրականագիտական շարադրանքի գործառական-հաղորդակցական հայեցակերպը» (պաշտպանված է 2009թ.)
6. «Ոճական հնարները գործաբանական ոճագիտության լույսի ներքո» (պաշտպանված է 2008-թ.)
7. «Գեղարվեստական խորհրդանիշը որպես հեղինակի անհատական ոճի բաղկացուցիչ տարր» (պաշտպանված է 2007թ.)
8. «Արտոնագրային մասնագրի լեզուն և ոճը» (պաշտպանված է 2006թ.)
9. «Գրական անդրադարձի` որպես արտահայտչական հնարի մեկնողական ընդգրկումը (Հ.Ջեյմսի երկերի փաստական նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2005թ.)
10. «Հրապարակախոսական արձակը որպես գործառական ոճերի հակադրամիասնություն (անգլերեն փաստական նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2003թ.)
11. «Հույզերի կարգայնացումը անգլերենի յուրացման ընթացքում» (պաշտպանված է 2003թ.)
12. «Մակդիրների ճանաչողական արժեքը Հովհաննեսի ավետարանում» (պաշտպանված է 2002թ.)
13. «Կոմիկականի լեզվաոճական արտահայտչամիջոցները անգլերենում (ըստ Բեռնարդ Շոուի և Օ.Հենրիի ստեղծագործությունների լեզվանյութի)» պաշտպանված է 2001թ.)
14. «Անգլերենի դարձվածաբանության լեզվամշակութաբանական հայեցակերպը որպես թարգմանական խնդիր» (պաշտպանված է 2001թ.)
15. «Համեմատությունը որպես հեղինակի անհատական ոճի արտահայտման միջոց» (պաշտպանված է 2001թ.)
16. «Փոխաբերության լեզվաբանաստեղծական արժեքը գեղարվեստական ստեղծագործության մեջ» (պաշտպանված է 2000թ.)
17. «Ժամանակակից անգլերենի կենդանանիշ ածականների հիմնական իմաստային հայեցակերպերը» (պաշտպանված է 1999թ.)
18. «Ժամանակային շարահյուսական կառույցների հոմանշությունը ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 1996թ.)

Դոկտորական ատենախոսությունների խորհրդատվություն
1. «Խոսքային փոխներգործության ճանաչողական-գործաբանական հայեցակերպը անգլերենում» դոկտորական ատենախոսության (պաշտպանված է 2010թ.)
2. «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա» (պաշտպանված է 2007թ.)

Պետբյուջեից ֆինանսավորվող նախագծերի գիտական ղեկավար
1. «Գործառական ոճերի փոխներթափանցումը որպես խոսքաբանական խնդիր» հետազոտական թեմայի 2008-2010
2. «Ոճական հնարների լեզվաբանաստեղծական արժեքը բառարվեստի ստեղծաործության մեջ» հետազոտական թեմայի 2005-2007
3. Գիտական ղեկավար «Տեքստի բանասիրական մեկնաբանություն» հետազոտական թեմայի 2002-2004
4. «Մասնագիտական անգլերեն. տեսություն և պրակտիկա» հետազոտական թեմայի 2000-2002
5. «Գրական երկի ընկալման հարցեր» հետազոտական թեմայի (1995-1998)

Այլ մասնագիտական գործունեություն
1. Միջազգային գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում` նվիրված անգլերենի ուսումնասիրության և դասավանդման մեթոդիկայի տեսագործնական խնդիրներին
2. Հանրապետության անգլերենի մասնագետների մասնագիտական գործունեության ուղղորդում և համակարգում` Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի շրջանակում
3. Գիտակրթական խորհրդատվության մատուցում անգլիական բանասիրության ոլորտի մասնագետներին
4. Միջազգային կապերի և համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեություն անգլիագիտական ուսումնասիրությունների ոլորտում

Անդամակցություն
2009- մինչև այժմ - «Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում» գիտական հոդվածների տարեգրքի հիմնադիր և գլխավոր խմբագիր
2006 - մինչև այժմ - Անգլիագիտական հետազոտությունների “European Journal of English Studies” (Routliedge: Taylor & Francis Group) հանդեսի խմբագրական խորհրդատվական կոլեգիայի անդամ
2005 - մինչև այժմ - Անգլիագիտական հետազոտությունների “Armenian Folia Anglistika” (Yerevan, Lusakn Publishers) միջազգային հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր
2004 - մինչև այժմ - «Կանթեղ» (Երևան, Ասողիկ) ՀՀ ԳԱԱ պարբերական հրատարակության խմբագրական խորհրդի անդամ
2003 - մինչև այժմ - Անգլերենի ուսումնասիրության եվրոպական ընկերության վարչության անդամ
2003 - մինչև այժմ - Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (Եվրոպական ֆեդերացիայի անդամ) նախագահ
2000-մինչև այժմ - ՀՀ ԿԳ նախարարության մեթոդ խորհրդի անգլերենի առարկայական հանձնաժողովի նախագահ
1994 - մինչև այժմ - Գիտական աստիճաններ շնորհող «Գերմանական լեզուներ»-ի մասնագիտական խորհրդի նախագահ
1994 - մինչև այժմ - Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ

Պարգևներ
1. Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2009թ. հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և Ռուսաստանի հայերի միության հուշամեդալի (2010)
2. Կրթության ու գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, բարձրագույն որակավորման բնագավառում արգասավոր գործունեության, մասնագիտական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար արժանացել է.
ա/ ՀՀ վարչապետի հուշամեդալի (2009)
բ/ ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի (2008, 2006, 2004)
գ/ ԵՊՀ ոսկե հուշամեդալի (2006)
դ/ ԵՊՀ արծաթե հուշամեդալի (1999)
ե/ Միջազգային «Ով ով է»-ի մրցանակի (1998)

(+374 10) 55-54-47
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը