ՍԵՐԳԵՅ ԻՇԽԱՆԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1925թ. սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Քյութուկ գյուղում: Ավարտելով Բաքվի թիվ 177 դպրոցը՝ 1945թ. ընդունվել և 1950թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: 1950-1953թթ. սովորել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում, որտեղ 1953թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1953 թվականից Ս. Բալասանյանն աշխատել է ԵՊՀ հանքաբանության և պետրոգրաֆիայի ամբիոնում որպես ավագ դասախոս, այնուհետև` դոցենտ: 1962թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1964թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1962-1965թթ. վարել է երկրաբանության ֆակուլտետի դեկանի, իսկ 1963-1998թթ.՝ հանքաբանության և պետրոգրաֆիայի ամբիոնի վարիչի պաշտոնները: 1998թ. նրան շնորհվել է ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչի կոչում:
Ս .Բալասանյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների, կազմել է ՀՀ մագմատիկ ֆորմացիաների առաջին քարտեզը, հրատարակել երկու մենագրություն` «Հայաստանի մագմատիզմի ընդհանուր գծերը» (Եր., 1967) և «Հայաստանի մագմատիկ ֆորմացիաները» (Եր., 1975):
1970թ. Ս. Բալասանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1999թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Վախճանվել է 2003թ. հոկտեմբերի 3-ին Երևանում: