ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ
Մեխանիկոս,
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1922թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1942թ. ավարտել է ԵրՊԻ շինարարական մեխանիկայի ֆակուլտետը և դասախոսական աշխատանքի անցել նույն ինստիուտում: 1945-1946թթ. սովորել է ասպիրանտուրայում: 1946թ. Ս. Համբարձումյանը պաշտպանել է թեկնածուական, 1952թ. Մոսկվայում դոկտորական ատենախոսություն: 1953թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ,

1965ին՝ ակադեմիկոս:
1946-1955թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, փոխտնоրեն : 1943-1948թթ. դասավանդել ԵրՊԻ-ում, 1948-ից՝ ԵՊՀ-ում:

1955թ. Ս. Համբարձումյանի գործուն մասնակցությամբ հիմնադրվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտը, որի տնօրենն էր նա 1959-1971թթ.: 1971-1977թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն: Նրա ջանքերով ակադեմիայում ստեղծվել է ֆիզիկատեխնիկական և մեխանիկայի բաժանմունքը, որի ակադեմիկոս-քարտուղարն էր 1971-1974թթ.:

1974-1977թթ. լինելով ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, իսկ 1977-1991թթ.՝ ԵՊՀ ռեկտոր, Ս. Համբարձումյանը մեծապես նպաստել է նաև հայագիտության զարգացմանը: Նրա նախաձեռնությամբ առանձին մատենաշարով լույս են տեսել հայ պատմագրության և գրականության կոթողային մի շարք գործեր:

1971-ից Ս. Համբարձումյանը ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ է, 1992-ից ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն:

Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատությունների, որոնցում զարգացրել և արդիականացրել է դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի մի շարք առանցքային դրույթներ: Նա առաջինն է ձևակերպել անիզոտրոպ շերտավոր թաղանթների դասական տեսությունը ընդհանուր անիզոտրոպության դեպքում` առաջարկելով բարակապատ կառուցվածքների հաշվարկման արդյունավետ մոդել, հայտնաբերել անիզոտրոպ նյութից կազմված կամայական շերտավոր թաղանթների յուրահատկությունները:

Ս. Համբարձումյանի «Անիզոտրոպ թաղանթների տեսություն» (ռուս., Մ., 1961), «Անիզոտրոպ սալերի տեսություն« (ռուս., Մ., 1967) մենագրությունները թարգմանվել են անգլերեն, ճապոներեն և հրատարակվել ԱՄՆ-ում՝ 1964թ. և 1969թ., ճապոնիայում՝ 1975թ.: Նրա՝ սալերի և թադանթների ճշգրտված տեսությունների արդյունքներն ամփոփված են «Անիզոտրոպ թաղանթների ընդհանուր տեսություն» (ռուս., Մ., 1974) մենագրության մեջ, որը 1991թ. հրաաարակվել է նաև ԱԱՆ-ում:

Ս. Համբարձումյանի համահեղինակությամբ հրատարակվել են նաև «Սալերի և թաղանթների մագնիսաառաձգականություն» (ռուս., Մ., 1977), «Բարակապատ առաձգական սալերի տատանումներ և կայունություն» (Եր., 1992), «էլեկտրահաղորդիչ սալերը և թաղանթները մագնիսական դաշտում» (Եր., 1996), «Տարամոդուլ առաձգականության տեսություն» (ռուս., Մ., 1982) աշխատությունները, որոնցից վերջինը 1987թ. հրատարակել է Չինաստանում: 1999թ. Ս. Համբարձումյանը հրատարակել է «Թաղանթների և սալերի միկրոպոլյար տեսություն» հիմնարար մենագրությունը, որտեղ զարգացրել է գիտական նոր ուղղություն:

Ս. Համբարձումյանի դեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 42 և դոկտորական 11 ատենախոսություն:

Ս. Համբարձումյանը աշխարհի բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր է, «Գլոբալ էներգիա» մրցանակ շնորհող միջազգային կոմիտեի, Լենինյան և Պետական մրցանակներ շնորհող կոմիտեների անդամ: Եղել է նաև միջագգային մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ: Ս. Համբարձումյանը 2003-ից ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ է:

1985թ. Ս. Համբարձումյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան», ՌԴ «Բարեկամություն», Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններով, ԵՊՀ ոսկե մեդալով:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը