ՍԵՐՈԲ ՊՈՂՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1904թ. հոկտեմբերի 15-ին Բիթլիսի նահանգի Վերին Հյուրուկ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում: Հրաշքով փրկվելով 1915թ. Մեծ եղեռնից` նրանց ընտանիքն ապաստանել է Կոտայքի շրջանի Ելղովան (այժմ` Կոտայք) գյուղում: Ընդհատված ուսումը շարունակել է գաղթականների երեխաների համար Թազագյուղում (այժմ` Նոր գյուղ) բացված դպրոցում: 1921-1924թթ. սովորել է Երևանի Ալ.Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, 1926-1931թթ.` ԵՊՀ մանկավարժական ֆակուլտետի պատմագրական բաժնում, 1931-1932թթ.` մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետում, 1932-1935թթ.` ԵՊՀ ասպիրանտուրայում:
Ուսումնառությանը զուգընթաց աշխատել է Երևանի քաղաքային խորհրդում որպես հրահանգիչ, Երևանի երկաթուղային հանգույցում` կոմերիտական կազմակերպության քարտուղար:
Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև կյանքի վերջը դասավանդել է ԵՊՀ-ում: 1937-1941թթ. եղել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1937-1941թթ., 1955-1960թթ. և 1964-1968թթ.` պատմության ֆակուլտետի դեկան, 1937-1940թթ.` նաև Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:
1939թ. Ս.Պողոսյանը պաշտպանել է թեկնածուական, 1956թ.` դոկտորական ատենախոսություն: 1959թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Ս.Պողոսյանի գիտական ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Ֆրիկի դարաշրջանը» (Եր., 1937), «Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX-XIII դարերում» (Եր., 1956), «Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությունը 50 տարում» (Եր., 1971) և այլ աշխատություններ: Նշանակալից են նրա ծառայությունները հայ ժողովրդի պատմության բուհական ու դպրոցական դասագրքերի ստեղծման բնագավառում:
Համահեղինակ է «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի, որն ունեցել է մի քանի հրատարակություն (Եր., 1958-1960, 1963, 1975):
Ս.Պողոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն: Եղել է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ:
Նա բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային և Սպանդարյանի շրջանային խորհուրդների պատգամավոր:
1965թ. Ս.Պողոսյանն արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» և մարտական շքանշաններով ու մեդալներով:
Վախճանվել է 1983թ. ապրիլի 5-ին Երևանում: