ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍԻ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
Լեզվաբան, բառարանագիր,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
Ծնվել է 1857թ. նոյեմբերի 25-ին Ախալցխայում: Ավարտել է տեղի Կարապետյան ծխական դպրոցը, 1878թ.՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1889թ.՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայսանսկրիտ և հայվրացական բաժինները, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ստ.Մալխասյանցը երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայկական դպրոցներում: 1919թ. հրավիրվել է դասախոսական աշխատանքի և Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) 1920թ. փետրվարի 1ին կարդացել նորաբաց համալսարանի առաջին դասախոսությունը: Ստ.Մալխասյանցը ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր ակադեմիկոսներից էր:
Նա անվանի բանասեր էր, լեզվաբան, բառարանագիր: Հիշատակելի են նրա Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (ընդարձակ ուսումնասիրությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, Եր., 1940), «Խորենացու առեղծվածի շուրջը» (Եր., 1940), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց» (ներածությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, Եր., 1947) գրքերը: Հրատարակել է մատենագիրների համեմատական տեքստեր, Ղևոնդ Մեծի «Պատմություն Հայոց» (1887), Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնյան» (Գ.Տեր-Մկրտչյանի հետ) (1904), Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան», «Դասընթաց հայոց մատենագրության պատմության» (1899), «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դպրոցի...» (1900) ուսումնասիրությունները:
Ստ.Մալխասյանցը անհերքելի փաստերով հիմնավորել է, որ Մովսես Խորենացին իրոք 5-րդ դարի հեղինակ է, իսկ նրա «Հայոց պատմությունը»` միանգամայն վստահելի սկզբնաղբյուր:
Ստ.Մալխասյանցի լեզվաբանականբառարանագրական կարևոր աշխատություններից են` «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (Թիֆլիս, 1891), «Գրաբարի համաձայնությունը» (Թիֆլիս, 1892): 1944-1945թթ. նա հրատարակել է հայ բառարանագրության կոթողներից մեկը` 120.000 բառ ընդգրկող «Հայերեն բացատրական բառարանը», որն իր տեսակի մեջ անգերազանցելի է: Քառահատոր այդ բառարանը 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:
Ստ.Մալխասյանցը զբաղվել է նաև թարգմանությամբ. Շեքսպիրից թարգմանել է «Լիր թագավոր» (1887), «Մակբեթ» (1892) ողբերգությունները, Գ.Էբերսից` «Մարդ եմ» վեպը (1898):
Վախճանվել է 1947թ. հուլիսի 21-ին Երևանում: