ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՍՏԵՓԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԵՍԱՅԱՆ
Հնագետ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1929թ. նոյեմբերի 21-ին Երևանում: 1948թ.ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1953թ. ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1953-1956թթ. աշխատել է Երևանի էքսկուրսիոն վարչությունում: 1956-1959թթ. եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող, 1959-1983թթ. ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, 1983-2001թթ. ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, իսկ 2001-2006թթ՝. նույն ամբիոնի պրոֆեսոր:

1962թ. Ստ.Եսայաը պաշտպանել է թեկնածուական, 1974թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1989-ին նր ան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Դեռևս ուսանողական տարիներից մասնակցել է Կարմիր բլուրի (1949-1967), Դվինի (1950-1959), Լճաշենի (1956-1959) պեդումներին: Ինքնուրույն արշավախումբ է գլխավորել Իջևան-Տավուշի (1960-1971), Այգևանի (1971-1987), Օշականի (1984) պեղումների ժամանակ:

Երկարամյա պեղումների արդյունքներն ամփոփված են նրա 150-ից ուտելի հոդվածներ ում և ութ մենագրություններոմ: Դրանցից առավել կարևոր են «Հին Հայաստանի զենքը և ռազմական գործը» (ռուս., Եր., 1966), «Հյուսիսարևելյան Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթը» (Եր., 1976), «Հին Հայաստանի քանդակը» (Եր., 1980), «Հին Հայաստանի բրոնզե գոտիները» (գերմ., Մյունխեն, 1985), «Հին Հայաստանի սպառազինությունը» (ռուս., Եր., 1986), «Օշական I» (համահեղինակ, ռուս., Եր., 1988) աշխատությունները:

Ստ. Եսայանը բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիո ւթենական և միջազգային գիտաժողովների:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն:

Վախճանվել է 2006թ. հունիսի 30-ին Երևանում:

ԵՊՀ-ում հրատարակված գրքերը