ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ Մայր բուհի 90-ամյակին նվիրված գրքերի շնորհանդեսը:

Ընթերցողների դատին հանձնվեց 90-ամյա կրթօջախի անցած ուղին ամփոփող միանգամից մի քանի աշխատություն: Դրանց թիվը մեկ տասնյակից ավելին է, որոնցից 9-ը ներկայացվեցին հենց այդ օրը:

«Անցած 2 տարիների ընթացքում համալսարանում ռեկորդային թվով` 320-ից ավելի, գրքեր են լույս տեսել: Այսօր վստահությամբ կարող ենք ասել, որ ոչ մի արժեքավոր աշխատություն այլեւս չի մնում անտիպ: Իսկ այսօր ներկայացվելիք բոլոր գրքերն առանձնակի շուք են տալիս 90-ամյա ԵՊՀ-ի հոբելյանին»,-բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Երեւանի պետական համալսարան» գիրք-ալբոմում ներկայացված են ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ու տարբեր ստորաբաժանումների, գիտական կենտրոնների պատմությունն ու գործունեությունը: Գիրք-ալբոմում տեղ են գտել լուսանկարներ, որոնք առաջին անգամ են տպագրվում: «Վերջապես այս գրքով կարող ենք պարզ ճակատով ներկայանալ եւ ԵՊՀ-ն ներկայացնել համալսարանականներին եւ արտասահմանյան հյուրերին»,-հպարտությամբ նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը: «Երեւանի պետական համալսարան. տարեգրություն» աշխատությունը համալսարանի առաջին ամբողջական պատմությունն է, որը ներառում է 1919-2009 թթ ժամանակահատվածը:

«Այս գրքում տեղ են գտել փաստեր, որոնք երկար տարիներ իրենց վրա են կրել գաղտնիության դրոշմը, փաստեր, որոնք հպարտություն են ներշնչում յուրաքանչյուր համալսարանականի»,-ասում է ԵՊՀ թանգարանի տնօրեն Ժակ Մանուկյանը: Գրքի տպագրությունը ֆինանսավորել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն: Մեկ այլ` մեծածավալ աշխատություն է իրենից ներկայացնում «Երեւանի պետական համալսարան. Կենսագրական հանրագիտարան»-ը, որը ներառում Մայր բուհի նախկին եւ ներկա անվանի համալսարանականների, պրոֆեսորադասախոսական կազմի կենսագրական տվյալները:

ԵՊՀ ռեկտորներ, պրոռեկտորներ, առաջին սերնդի հրավիրյալ դասախոսներ, ԵՊՀ ներկայիս դեկաններ. թվով 525 կենսագրություն է տեղ գտել այս հանրագիտարանում: «Երեւանի պետական համալսարանը վավերագրերում» գրքում են հավաքված բոլոր այն պաշտոնական կարեւոր փաստաթղթերը, որտեղ հիշատակվում է ԵՊՀ-ն: «Սրտի խոսք» ժողովածուն ներառում է տարբեր հայտնի մարդկանցª Համալսարանին ուղղված խոսքերն ու ելույթները, դե իսկ «Քնար Համալսարանի» գրական-գեղարվեստական ժողովածուի մեջ ընդգրկված են Երեւանի պետական համալսարանին ձոնված հիմներգերը, ներբողներն ու քնարական բանաստեղծությունները, որոնց հեղինակները համալսարանի տարբեր տարիների սաներն են: