ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Թրահել Գերասիմի Վարդանյան
Կրթությունը
Բարձրագույն (Երևանի պետական համալսարան, 1988)

Մասնագիտությունը
Աշխարհագրություն

Պաշտոնը
Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ

Գիտական աստիճանը
Աշխարհագրական գիտությունների թեկնածու (1995, Երևան)

Գիտական կոչումը
Դոցենտ (2004, Երևան)

Աշխատանքային գործունեությունը
2009 թ-ից մինչև օրս Երևանի պետական համալսարան, Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ)
2000 - 2009 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոն (դոցենտ)
1997 - 2001 թթ. ԵՊՀ, աշխարհագրական ֆակուլտետ (դեկանի տեղակալ)
1996 - 2000 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոն (դասախոս)
1991 - 1996 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոն (ասիստենտ)
1989 - 1991 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոն (լաբորանտ)
1988 - 1989 թթ. Հայկական աշխարհագրական ընկերություն (ինժեներ)
1993 - 2008 թթ. Երևանի «Քվանտ» վարժարան (աշխարհագրության ուսուցիչ)

Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Աշխարհագրության մոդելավորում, գետերի ջրաբանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանում, կլիմայի գլոբալ փոփոխություն, գեոէկոլոգիա

Ատենախոսության թեման. ա) թեկնածուական, բ) դոկտորական
ա) Հայաստանի Հանրապետության գետերի նվազագույն հոսքը և հաշվարկը
բ) Հայաստանի գետերի հոսքի տատանումները և կանխատեսումը կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում

Ուսումնական գործունեությունը
Ջրաբանություն (աշխարհագրություն)
Ջրաբանություն (ջրաօդերևութաբանություն)
Աշխարհագրական կանխատեսման հիմունքներ (աշխարհագրություն)
Ջրաօդերևութաբանական դիտարկումների վիճակագրական մշակման և վերլուծման մեթոդներ (ջրաօդերևութաբանություն)
Գետային հոսք և ջրաբանական հաշվարկներ (ջրաօդերևութաբանություն)
Բնագիտության ժամանակակից կոնցեպցիաներ (սերվիս)
Հայաստանի ջրաբանություն (ջրաօդերևութաբանություն)
Ջրաօդերևութաբանության արդի հիմնախնդիրներ (ջրաօդերևութաբանություն, մագիստրատուրա)
ՀՀ ջրակլիմայական գլոբալ փոփոխություններ (ջրաօդերևութաբանություն, մագիստրատուրա)
Ջրաօդերևութաբանության մեթոդաբանական և տեսական հիմունքներ (ջրաօդերևութաբանություն, մագիստրատուրա)
Ջրաբանության ժամանակակից հիմնախնդիրներ (ֆիզիկական աշխարհագրություն, մագիստրատուրա)

Գիտահետազոտական թեմաներ, ակադեմիական դրամաշնորհներ, պարգևատրումներ, պատվոգրեր
Գիտահետազոտական թեմաներ
2008 - 2010 թթ. «Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը և ջրային օբյեկտների հարմարվողականության ուղիների մշակումը կլիմայի գլոբալ տաքացման դեպքում» (թեմայի ղեկավար)
1997 - 2002 թթ. «Հայաստանի Հանրապետության չուսումնասիրված փոքր գետերի ջրային ռեսուրսների և ջրաէներգետիկ պոտենցիալի որոշումը» (թեմայի ղեկավար)
1989 - 1994 թթ. «Սյունիք-Զանգեզուրի մարզի ջրային ռեսուրսների որոշումը և դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ օգտագործման քաղաքականության մշակումը» (հետազոտող)
Դրամաշնորհներ
2002 թ-ին Անհատական հետազոտական դրամաշնորհ ՄակԱրտուր Միջազգային հիմնադրամի կողմից “Գետային հոսքի դինամիկ փոփոխությունները 20-րդ դարում և դրա գնահատումը կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում” գիտական թեմայի կատարման համար:
2007 թ-ին Դրամաշնորհ ՆԱՏՕ-ի կողմից “Բնական աղետները և ջրի անվտանգությունը. ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը և շրջակա միջավայրի կառավարումը” թեմայով Երևանում Միջազգային գիտական սեմինար անցկացնելու համար:
2010 թ-ին Դրամաշնորհ CRDF-ի կողմից “Նոր մագիստրական ծրագրի զարգացումը. կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը Հարավային Կովկասի օրինակով” նախագծի համար:
Պատվոգրեր
2009 թ-ին Պատվոգիր երկարամյա և անբասիր աշխատանքի, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և Երևանի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյա տարեդարձի կապակցությամբ

Անդամակցությունը. ա) գիտական և այլ խորհրդների, բ) հասարակական կազմակերպությունների
ա) 2000 թ-ից մինչև օրս Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խորհուրդ (անդամ)
1997 - 2000 թթ., 2008 թից մինչև օրս ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհուրդ (նախագահ)
1999 թ-ից մինչև օրս Հայհիդրոմետ վարչության գիտատեխնիկական խորհուրդ (անդամ)
2011 թ-ից մինչև օրս ԵՊՀ-ում գործող “Երկրագիտություն” մասնագիտության գծով 005 մասնագիտական խորհուրդ (անդամ)
2000 - 2002 թթ. ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհուրդ (անդամ)
բ) 2007 թ-ից մինչև օրս Հողի և Ջրի Պահպանության Համաշխարհային Ասոցիացիա (անդամ)
2004 թ-ից մինչև օրս Միջազգային Աշխարհագրական Միության Ջրաբանական հանձնաժողով (գործադիր կոմիտեի վարչության անդամ, այդ հանձնաժողովում համակարգում է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքնեերը)
2003 թ-ից մինչև օրս «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ (նախագահ, հիմնադիր)
2002 - 2004 թթ. Միջազգային Աշխարհագրական Միության Ջրաբանական հանձնաժողով (անդամ)
2000 - 2002 թթ. Միջազգային Աշխարհագրական Միության Ջրաբանական հետազոտական խումբ (թղթակից անդամ)
2002 թ-ից մինչև օրս Միջազգային Աշխարհագրական Միություն (անդամ)
2000 - 2002 թթ. Միջազգային Աշխարհագրական Միություն (թղթակից անդամ)
1999 թ-ից մինչև օրս Հայ Ջրաբանների Ընկերակցություն (անդամ)
2000 թ-ից մինչև օրս Շրջակա Միջավայրի Պատմության Եվրոպական Ընկերություն (անդամ)
2002 թ-ից մինչև օրս Միջազգային Աշխարհագրական Միության Հողերի Դեգրադացիայի և Անապատացման Հանձնաժողով (անդամ)
2001 - 2002 թթ. Միջազգային Աշխարհագրական Միության Հողերի Դեգրադացիայի և Անապատացման Հանձնաժողով (թղթակից անդամ)
2005 թ-ից մինչև օրս Հայկական Աշխարհագրական Ընկերություն (գործադիր կոմիտեի անդամ, փոխնախագահ ջրաբանության և կլիմայագիտության գծով)
1988 - 2005 թթ. Հայկական Աշխարհագրական Ընկերություն (անդամ)

tvardanian@ysu.am
(+ 374 10) 55-06-61
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը