ԾԱՏՈւՐ ՊԱՎԵԼԻ ԱՂԱՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1911թ. դեկտեմբերի 30-ին Դաշտային Ղարաբաղի Փիփ (Զագլիկ) գյուղում: 1932-1938թթ. սովորել է Մոսկվայի պատմափիլիսոփայական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1937թ. Ծ.Աղայանը դրսեկությամբ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը: 1938-1941թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում, որտեղ էլ 1941թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1941-1948թթ. դասախոսել է Բաքվի մանկավարժական ինստիտուտում և ադրբեջանական պետական համալսարանում, եղել է Ադրբեջանի ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող ու գիտքարտուղար:
1948թ. Ծ.Աղայանը Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1948-1951թ. աշխատել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1954-1961 և 1972-1979թթ՝ խորհրդային պատմության բաժնի վարիչ, 1968-1977թթ. հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար : 1950թ. նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1963թ.՝ ակադեմիկոս:
1951-1954թթ. նա եղել է ՀԿԿ Կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1950-1961թթ.՝ ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1977-1982թթ.՝ նույն ամբիոնի վարիչ:
1949-1951թթ. և 1968-1972թթ. Ծ.Աղայանը վարել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (հետա֊գայում «Լրաբերի») գլխավոր խմբագրի պաշտոնը: 1964֊ 1971թթ. ընտրւիել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1963-1971թթ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրգի սլատգամավոր:
Նա մասնակցել է պատմաբանների, բալկանագետն երի և բուլղարագետների 12-16-րդ միջազգային կոնգրեսների աշխատանքներին:
Ծ.Աղայանը հեղինակ է ավելի քան 400 գիտական հոդվածների և շուրջ 40 մենագրության: Առավել կարևոր են` «Արշավիր Մելիքյան: Կյանքն ու գործունեությունը» (Եր., 1969), «Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի միասնությունը» (Եր., 1970), «Գեհենից վերածնունդ» (Եր., 1975), «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (Եր., 1982), «Հայերը Թուրքիայում» (Եր., 1994) աշխատությունները:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 40 և դոկտորական 10 ատենախոսություն:
1974թ. Ծ.Աղայանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1985թ.` հետմահու ՀԽՍՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1955), Աշխատանքային կարմիր դրոշի (1971) շքանշաններով, «Աշխատանքային արիության համար» (1955) և Բուլղարիայի Կիրիլ-Մեֆոդիի մեդալներով (1981), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1972):
Վախճանվել է 1982թ. դեկտեմբերի 3-ին Երևանում: