ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Վահրամ Դավիթի Ավետիսյան
1999 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2001 թ-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան:

2001 թ-ի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի դաշնության Ներքին գործերի նախարարության Համառուսական գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2014 թ. ապրիլի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենածոսություն և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Իրավագիություն-001 մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

2001 թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը հաճախել և ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի ուսումնասիրման կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը:

1999 թ-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2002 թ-ի սեպտեմբերի 24-ը ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազությունում աշխատել է որպես ավագ քննիչ:

2002 -2006 թթ աշխատել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես ասիստենտ:

2003 -2008 թթ աշխատել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ում աշխատում է որպես գլխավոր իրավախորհրդատու:

2006 թ-ին ԵՊՀ խորհրդի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2006 - 2013 թթ. է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում որպես դոցենտ:

2006 թ-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2010 - 2011 թթ աշխատել է Հայաստանի բանկերի միությանը կից ֆինանսական արբիտրաժային դատարանի արբիտր:

2008 - 2009 թթ. Զարգացման հայկական բանկ ԲԲԸ-ում` որպես իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավախորհրդատու

2008 - 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում` որպես ավագ դատախազ

2010 - 2011 թթ. ԷՅ-Ի-ՋԻ Սերվիս ՍՊԸ-ում` որպես իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավախորհրդատու:

2012 թ-ից մինչև օրս ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտւտի երևանյան մասնաճյուղի տնօրեն:

2013 թ-ից Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

Թեկնածուական ատենախոսության թեմա. «Քաղաքացիների անձնական ոչ գույքային իրավունքների քաղաքացիաիրավական և վարչական պաշտպանության միջոցները»:

Դոկտորական ատենախոսության թեմա. «Կորպորատիվ իրավահարաբերությունների արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում (տնտեսական ընկերությունների օրինակով)»

Գիտական ուսումնասիրությունների ոլորտն ընդգրկում է քաղաքացիական, կորպորատիվ հարաբերությունների իրավական կարգավորումը , հռոմեական մասնավոր իրավունքի հիմնահարցերը:

(+374 60) 71-02-53
(ներքին 12-53)
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը