ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Վալերի Բորիսի Պախալով
Կրթություն
ԲՈՒՀ` 1959 - 1965 թթ. ԵՊՀ (մեխանիկամաթեմատիկական Ֆակուլտետ` մինչև 3-րդ կուրս) ֆիզիկայի ֆակուլտետ /ռադիոֆիզիկայի ամբիոն/
Ասպիրանտուրա
1973 - 1976 թթ. Մոսկվայի պետական համալսարան
1985 - 1986 թթ. Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերեն լեզվի 10-ամսյա դասընթացներ

Գիտական աստիճան
Ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու «Ռադիոֆիզիկա, ներառյալ քվանտային ռադիոֆիզիկա»1977 թ., Մոսկվայի պետական համալսարան
Ֆիզ.-մաթ. գիտ.դոկտոր.«Լազերային ֆիզիկա», Երևանի Պետական համալսարան, 2010 թ.

Աշխատանքային գործունեություն, կոչում
1964 -1966 թթ. Երևանի պետական համալսարան, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն, լաբորանտ (0,5 դրույք)
1966 - 1973 թթ. ասիստենտ:
1973 - 1976 թթ. Մոսկվայի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, կրտսեր գիտաշխատող:
1977 - 1979 թթ. Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, օպտիկայի ամբիոն, ասիստենտ,
1979 թ.-ից առ այսօր` դոցենտ:
1986 - 1989 թթ. Ալժիր (ֆրանսերեն լեզվով դասավանդելով մեխանիկայի և էլեկտրականության դասընթացներ: Տեղում տպագրել է մի քանի աշխատանքներ ուսանողների համար):
Երկար տարիներ եղել է ֆիզիկայի ֆակուլտետի արհմիության նախագահի տեղակալ, ապա` նախագահ: Համատեղության կարգով աշխատել է համալսարանի աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ճարտարագիտական կենտրոնում:
Վ.Պախալովը 1992 և 1993 թթ. մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պատերազմին:
1979 թ. Դոցենտի կոչում

Կարդացված և կարդացվող դասընթացները
Ռադիոֆիզիկայի ամբիոն. մի շարք առարկաներ էլեկտրոնային սարքավորումներից և լազերներից Օպտիկայի ամբիոն. Ֆիզիկական օպտիկա, Հոլոգրաֆիա, Վիճակագրական օպտիկա, Ադապտիվ օպտիկա, Օպտիկական քաոս, Սպեկտրասկոպիա, Ոչ գծային ֆիզիկա: Ղեկավարել է լաբորատոր, կուրսային և դիպլոմային աշխատանքներ:

Գիտական հետազոտությունների բնագավառը
Ոչ գծային երևույթները օպտիկայում և ռադիոֆիզիկայում, Սպեկտրասկոպիա: Առաջին անգամ
Սովետական Միությունում ստեղծել է լազերների ուսումնական լաբորատորիա (ռադիոֆիզիկայի ամբիոնում): Օպտիկայի ամբիոնում ստեղծել է CO2 գազի հիման վրա աշխատող լազեր և կատարել բազմաթիվ աշխատանքներ ոչ գծային օպտիկայի, ռադիոֆիզիկայի, սպեկտրասկոպիայի, վիճակագրական օպտիկայի և ոչ գծային ֆիզիկայի բնագավառներում:

Պարգևներ
Ղարաբաղյան ազատամարտի մասնակցության համար պարգևատրվել է` «Արիության» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ինչպես նաև` «Վազգեն Սարգսյան» շքանշանով:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն

valerapakhalow@rambler.ru
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը