
Վանիկ Վիրաբյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանիկ Հրանտի Վիրաբյանը ծնվել է Հայոց Ուտիք աշխարհի Գարդմանք գավառի Չարդախլու գյուղում: 1988 թ. պաշտպանել է թեկնածուական, 2008 թ.` դոկտորական թեզը: Գիտական նախասիրությունների ոլորտում են գտնվում Հայաստանի Առաջին Հանրապետության հետախուզական ծառայության, և առհասարակ` Պետական անվտանգության համակարգի ձևավորման ու գործունեության, 1918 թ. վրաց-հայկական պատերազմի և 1918-1921 թթ. հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունների պատմությունը: