ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Վարուժան Սերգեյի Աթաբեկյան
Կրթություն
1978-1983թթ. Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
1983-1986թթ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
Թեկնածուական թեզ` «Դիագրամների մեթոդը նույնություններով խմբերն ուսումնասիրելու համար», Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարան, 1987թ.
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
Դոկտորական թեզ` «Ազատ բեռնսայդյան խմբերի ենթախմբերի և ավտոմորֆիզմների մասին», Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտ, 2011թ.

Աշխատանքային փորձ
2013 թ.-ից առ այսօր ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ
2012 թ.-ից առ այսօր ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր
1991-2012թթ. ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դոցենտ
1987-1991թթ. ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի ասիստենտ

Կարդացվող դասընթացներ
Բարձրագույն հանրահաշիվ և թվերի տեսություն, Գծային հանրահաշիվ և վերլուծական երկրաչափություն, Մաթեմատիկական տրամաբանություն, Խմբերի կոմբինատոր տեսություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Խմբերի կոմբինատոր տեսություն և բազմաձևություններ, Երկրաչափական մեթոդները խմբերի տեսությունում, Պարբերական խմբեր, Հանրահաշվի ալգորիթմական հարցեր

Մասնակցությունը դրամաշնորհների
Խմբերի տեսության և կիսախմբերի տեսության կոմբինատոր մեթոդներ և ալգորիթմական հարցեր (2013-2015թթ.)
Պարբերական որոշիչ առնչություններով խմբեր: Ներդրումներ և ավտոմորֆիզմներ (2013-2015թթ.)
Նույնություններով և գերնույնություններով որոշվող համակարգեր և դրանց կիրառությունները (2010-2012թթ.)
Նույնություններով և գերնույնություններով հանրահաշիվներ (2007-2010թթ.)

Մասնագիտական անդամակցություն
«ԵՊՀ Գիտական տեղեկագիր: Ֆիզմաթ գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր,
«ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,
ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի անդամ,
ԵՊՀ, Մաթ.-մեխ. Ֆակուլտետի խորհրդի անդամ

Պարգևներ
Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ բնական գիտությունների բնագավառում, 2010թ.
ՀՀ Գիտության պետական կոմիտեի “Արդյունավետ գիտաշխատող-2013” մրցույթի հաղթող
Լավագույն գիտական աշխատանքի համար ակադեմիկոս Վ.Հ.Համբարձումյանի անվան մրցանակ, Ռուս-Հայկակական համալսարան (2011-2012 թթ.)
Մ.Լոմոնոսովի 275-ամյակին նվիրված Մոսկվայի Պետական Համալսարանի երիտասարդ գիտնականների մրցույթի հաղթող, 1986թ.

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն

avarujan@ysu.am