ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Վլադիմիր Միքայելի Հարությունյան
Կարգավիճակ
Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Ազգային և ՀՀ Ինժեներական Ակադեմիաների ակադեմիկոս

Հիմնական հետազոտական նախընտրություններ (փորձագիտական ոլորտներ)
Ջրածնի ֆոտոէլեկտրաքիմիական ստացում, արևային էներգիայի (թերմո) ֆոտոէլեկտրական փոխակերպում, կիսահաղորդչային նոր նյութերի և կառուցվածքների ֆիզիկական հատկություններ, քիմիական սենսորներ և էլեկտրոնային քիթ, նանոէլեկտրոնիկա և նանոչափային էֆեկտներ, ԳԲՀ կիսահաղորդիչային և գերհաղորդչային սարքեր

Օժանդակ հետազոտական նախընտրություններ
ԳԲՀ սարքեր, բարձրջերմաստիճանային գերհաղորդիչներ, քվանտաչափային կիսահաղորդչային կառուցվածքներ

Մասնագիտացում
Արեգակնային մարտկոցներ, պինդ մարմնի ֆիզիկա և ֆոտոէլեկտրաքիմիա, ինֆրակարմիր և ԳԲՀ սարքավորումներ, կիսահաղորդչային նյութեր, սենսորներ, օպտոէլեկտրոնիկա, ԽՍՀՄ շրջանում` ռազմական նշանակության ինֆրակարմիր կիսահաղորդչային սարքավորումներ, ջրածնի և թթվածնի ֆոտոէլեկտրաքիմիական ստացում, ռազմական նշանակության ԳԲՀ սարքավորումներ

Կրթական կենսագրություն
1964 թ. Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, Կիև, Ուկրաինա,
մասնագիտացում` Կիսահաղորդիչներ և Դիէլեկտրիկներ
1969 թ. ասպիրանտուրա` Հայաստանի գիտությունների ակադեմիայի Էլեկտրոնիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտ, ք. Աշտարակ, Հայաստանի ԽՀ,
թեմա` Կիսահաղորդիչների ֆիզիկա և դիէլեկտրիկներ
1970 թ. - գիտ. թեկնածու` Երևանի պետական համալսարան, Երևան, Հայաստանի ԽՀ,
թեմա` Կիսահաղորդիչների ֆիզիկա և դիէլեկտրիկներ,
թեզ` Կիսահաղորդիչներում երկակի և հեղեղային ինժեկցիոն երևույթների տեսական հետազոտություններ
1977 թ. - գիտությունների դոկտոր` Վիլնյուսի պետական համալսարան, ք. Վիլնյուս, Լիտվաի ԽՀ,
թեմա` Կիսահաղորդիչների ֆիզիկա և դիէլեկտրիկներ,
թեզ` Բարդ գոտիով կիսահաղորդիչներում գեներացիոն-ռեկոմբինացիոն և երկակի ինժեկցիոն երևույթների հետազոտություններ
1981 թ. - Կիսահաղորդիչների ֆիզիկա և դիէլեկտրիկներ գծով պրոֆեսոր, ԽՍՀՄ բարձրագույն հավաստագրման հանձնաժողով, ք. Մոսկվա, ԽՍՀՄ:
1990 թ. - Հայաստանի ազգային ակադեմիայի թղթակից անդամ (1990 - 1996)
1996 թ. - Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Աշխատանքային և հետազոտական կենսագրություն
1965 - 1974 թթ. - Գիտությունների ակադեմիայի Ռադիոֆիզիկային ինստիտուտ` ինժեներ, գիտ. աշխատող, ինստիտուտի գիտ. քարտուղար, ավագ. գիտ. աշխատող
1974 - 1989 թթ. - Կիսահաղորդչային սարքերի լաբորատորիայի վարիչ
1977 թ.-ից առ այսօր Երևանի պետական համալսարան, Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, Կիսահաղորդչային նյութերի և սարքավորումների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական խորհրդատու
2007 թ.-ից Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնալոգիաների կենտրոնի գիտական ղեկավար

Շնորհներ և պատվոգրեր, մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպությունների անդամակցում
«Անանիա Շիրակացի» պետական պարգև, ՀՀ Նախագահի մրցանակ 2007 թ., ՀՀ Վարչապետի պարգև 2009 թ. Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ֆրանսիական միջազգային ինժեներական և ֆրանսիական «Արարատ» Գիտությունների ակադեմիաների անդամ: Գլխավոր խմբագիր Известия НАН Армении, Физика /J. Contemporary Physics (NAS, Armenia / Allerton Press, USA/Springer/) և Armenian Journal of Physics, Inter. Journal Alternative Energetics and Ecology ամսագրի գիտական խորհրդի անդամ, «Հայկական բանակ» ամսագրի գիտական խորհրդի անդամ: Նախկինում Int. Journal "Solar Cells" (Switzerland) ամսագրի խմբագրերի խորհրդի անդամ, INTAS ծրագրերի գրախոս, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի գործող անդամ: Հանդիսանում է գրախոս մի շարք միջազգային գիտական ամսագրերի. Անդամակից է` Intern. Solar Energy Society, European Soc. on Quantum Solar Energy Conversion and European Materials Sci. Soc: Հանդիսացել է բազմաթիվ կոնֆերանսների՝ ԽՍՀՄ, Հայկական և միջազգային կազմկոմիտեների անդամ` 1969 - 2009 թթ., նաև հանդիսացել է co-director of Intern. Organizing Committee of 1st and 2nd World Congresses on Alternative Energy and Ecology (2006, 2010). Պարգևատրվել է "For Contribution in World Science" (2006) մեդալով և ArmTech- 09 Congress (USA, 2009) մեդալով:

Լեզվական հմտություններ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Գիտական երկարատև ուղևորություններ
USA (2000-32 days, 1984-6 months), France (2002-2003-47 days, 2000-6 weeks, 1997-3 months), Italy (1999-2000-75 days, 1995, 1994 and 1990-one month each), Germany (2000-5 weeks, 1996-70 days), Greece(1995-one month), Great Britain(1975-1976-3 months), Romania(1972- 3 months)
I participated in Int. scientific conferences and made scientific work in France (20 times), USA (15), Germany (6), Austria (5), Italy (4), Spain (3), Czech Republic (3), Hungary (3), Sweden (2), Belgium (2), Iran (2), Greece, Norway, New Zeeland, Denmark, Poland, Japan, Malaysia, Portugal and Switzerland. I published more than 50 joint papers with foreign Scientists and got 4 joint patents

kisahar@ysu.am
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը